Последние новости

«ԻՆԱԴՈՒ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ». ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ ՔՎԵՈՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել նրան, որ ընտրողների մոտ սրվի իրենց քվեով իշխանություններին պատժելու ցանկությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահները կոռուպցիոն վարույթի շրջանակում խուզարկություններ են սկսել Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու առաջադրված, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը։ Խուզարկություններից հետո իրավապահները ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալեցին «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին և դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի` Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն։ Ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին։

Բադալյանի խոսքով` այս գործողությունների բուն նպատակը ընդդիմադիր ուժերի նախընտրական աշխատանքները խափանելն է և վախի մթնոլորտ ձևավորելը, ընդ որում` ինչպես ընդդիմադիր գործիչների ու նրանց աջակիցների, այնպես էլ շարքային ընտրողների շրջանում։

«Երբ ոստիկանությունը մտնում է նախընտրական շտաբ, այդ ընթացքում շտաբի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվում է։ Իսկ մի քանի ժամը ընտրություններից 2-3 օր առաջ շատ կարևոր նշանակություն ունի ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանը միաժամանակ շեշտեց, որ այս գործելաոճը շատ հաճախ հակառակ էֆեկտ է ունենում և աշխատում է հենց իշխանությունների դեմ։

«Եթե տվյալ քաղաքում իշխանության նկատմամբ ատելությունը շատ մեծ է, իսկ Գյումրիում, գաղտնիք չէ, որ ատելությունը հատկապես մեծ է, ապա այդ վախը վերաճում է կրկնակի–եռակի ատելության։ Մի բան, որ թե՛ գործող և թե՛ նախորդ քաղաքական թիմերը չեն հասկացել։ Միշտ իշխանություններին թվում է, թե իրենց մոտ կաշխատի վախի գործոնը, բայց դա երբեք չի աշխատել ու հիմա էլ չի աշխատելու»,– ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` իշխանության կողմից բիրտ ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքում, որպես կանոն, աշխատում է մեկ այլ ընտրական տեխնոլոգիա, որը կոչվում է «ինադու քվեարկություն»։

«Այս պարագայում անգամ պասիվ կամ հիասթափված ընտրողը, որը մտադիր էլ չէր մասնակցել ընտրություններին, տեսնելով իշխանությունների վարքագիծը, որոշում է նրանց հակառակ գնալ ընտրատեղամաս ու իր քվեն տալ ընդդիմությանը` դրանով արտահայտելով կատարվածի նկատմամբ իր անհամաձայնությունը»,– պարզաբանեց Բադալյանը։

Ըստ քաղտեխոնոլգի` իշխանությունների և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Գյումրիում ընտրությունների արդյունքները հոգեբանական նշանակություն ունեն։

«Գյումրին մեկնարկային կետ է հանդիսացել այն գործընթացի, որի հետևանքով Արցախը ժամանակավորապես հայտնվել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանն էլ այսօր ամենախեղճացված, ամենավատ վիճակում է գտնվում։ Եվ, բնականաբար, եթե այսօր Գյումրիում իշխանությունները պարտվեն, հոգեբանական տեսակետից դա կզրոյացնի վարչապետի ամբողջ քաղաքական գործունեությունը. այն քաղաքը, որտեղից դու սկսել ես քո հեղափոխությունը, քեզ մերժում է»,– ասաց Բադալյանը։

Քաղտեխնոլոգն ընդգծեց` հանրապետության երկրորդ քաղաքի ՏԻՄ ընտրություններում հաղթելը ՔՊ–ի համար հոգեբանական կարևորություն է ստանում նաև Երևանում բացարձակ հաղթանակ չապահովելու ֆոնին։ Նա հիշեցրեց, որ Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ դառնալու հարցում իշխող կուսակցությանն օգնության հասան «Հանրապետություն» և «Հանրային» ձայն խմբակցությունները։ Բադալյանը նաև այս հանգամանքով է պայմանավորում Գյումրիում ընդդիմադիր ուժերի նկատմամբ սկսված ռեպրեսիաները։

Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ