Երկրաշարժը Մյանմայում ազատ է արձակել ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա
Ուրբաթ Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով էներգիա է արձակվել, որը համարժեք է ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին, CNN-ին ասել է երկրաբանը՝ զգուշացնելով, որ հետցնցումները, հավանաբար, կշարունակվեն ողջ տարածաշրջանում:
«Այն ուժը, որն արձակում է նման երկրաշարժը, հավասար է մոտ 334 ատոմային ռումբի»,- CNN-ի հարցազրույցում ասել է երկրաբան Ջես Ֆենիքսը։
Նա նաև նախազգուշացրել է, որ հետցնցումները կարող են շարունակվել ամիսներ շարունակ, քանի որ հնդկական տեկտոնական սալը շարունակում է հարվածել Մյանմայի տակ գտնվող Եվրասիական սալին:
Ֆենիքսն ավելացրել է, որ Մյանմայի ավերածությունները միայն կվատթարանան երկրի քաղաքացիական պատերազմի պատճառով։
Հակամարտությունը, զուգորդված կապի անջատման հետ, խանգարում է արտաքին աշխարհին հասկանալ երկրաշարժի իրական հետևանքները:
Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ Մյանմայում ավելի քան 1 000 մարդ է մահացել։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 10 000-ը՝ հիմնվելով իր վաղ կանխատեսումների վրա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.