Մելոյան․ Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց քվեաթերթիկը
Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ քվեարկության օրը ՝ վաղը մարտի 30-ին, մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց քվեաթերթիկը, որպես ապացույց իրենց ձայնը այս կամ այն ուժի օգտին տալու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը՝ դիմելով Գյումրու, Փարաքարի բնակիչներին, դիտորդներին և լրատվամիջոցներին:
«Իրազեկում եմ, որ դա հանցագործություն է, մեր քրեական օրենսգիրքը արգելում է անգամ քաղաքացու համար իր իսկ քվեաթերթիկը տեսանկարահանել, այն էլ ընտրատեղամասում, կամ որևէ ալ կերպ ընտրատեղամասում հրապարակել իր քվեարկության կողմնորոշման մասին: Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հարկադրում են , կրկին ընդգծում եմ, որ դա քրեական հանցագործություն է: Նաև որևէ ուժ, լինի ձեր ղեկավարը, ձեր բարեկամը,իրավունք չունի ձեզ հարկադրելու, կամ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ: Թույլ չտաք, որ հարկադրեն ձեզ, ձեր կամքին հակառակ ընտրություն կատարել, բացի այդ էլ նորից կրկնում եմ, որ դուք իրավունք չունեք տեսանելի ձևով լուսանկարել ձեր քվեաթերթիկը»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:10
Парламентская оппозиция выразила поддержку главе группы компаний "Ташир", бизнесмену Самвелу Карапетяну. Соответствующие заявления опубликовали фракции Национального собрания.
-
2025-06-18 09:09
Смена режима в Иране будет означать «хаос». Об этом заявил Президент Франции Эммануэль Макрон, передает Le Monde.
-
2025-06-18 09:08
Первопрестольный Эчмиадзин призвал власти Армении прекратить политическое преследование благотворителя и миллиардера, президента ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-18 09:06
Очередное "судебное заседание" по делу против бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна состоялось во вторник в Баку.