Գոռ Սարիբեկյան․ Ես որևէ մեկին միավորվելու ցանկություն չունեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես խնդիրները բաժանում եմ երկու մասի՝ նյութական և ոչ նյութական. նյութական խնդիրները ենթակառուցվածքների բարելավմանն է վերաբերում, բայց ինձ համար ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ կան, ոչ նյութական՝ դա փոխըմբռնման միջավայրը ստեղծելն է և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է. վախենում են տարբեր ուժերից՝ հանցավոր և ոչ հանցավոր։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Փարաքարում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններում «Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գոռ Սարիբեկյանը:
«Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի և բալանս և եղբայրություն եմ ապահովելու մեր համայնքին։ Ես որևէ մեկին միավորվելու պարտավորություն և ցանկություն չունեմ։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ որևէ հանցագործության մեջ թաթախված անձ իրավունք ունի ղեկավարել համայնքը՝ հաշվի առնելով հենց այն նույն բարեվարքությունը: Ժողովուրդը ակնկալում է արդար կառավարում, իսկ հանցավորության մեջ թաթախված անձը չի կարող արդար կառավարում իրականացնել»,- ասաց նա:
Սարիբեկյանը հավելեց, որ ժողովուրդն իմաստուն է և նրա կայացրած ցանկացած որոշում իր համար ընդունելի է:
Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ:
1․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
2․ «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
3․ «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
4․ «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 12:19
Венгрия и Словакия отказались поддержать декларацию об укреплении демократии, предложенную Польшей в рамках её председательства в Совете ЕС. Об этом сообщает венгерское агентство MTI.
-
2025-05-28 12:18
Президент Турции Реджеп Тайип Эрдоган прибыл утром 28 мая с визитом в Азербайджан. Как передает АПА, самолет Эрдогана совершил посадку в Лачинском международном аэропорту в оккупированном Бердзоре, открытие которого состоялось сегодня же при участии Эрдогана и Алиева.
-
2025-05-28 12:14
В Апаране отмечают День Первой Республики Армения. Праздничные мероприятия посвящены Арцаху, выступают арцахские культурные коллективы. В Апаране находятся депутаты Национального Собрания Республики Арцах и граждане Арцаха.
-
2025-05-28 12:12
В Апаране Арагацотнской области 28 мая также отмечают День Первой Республики Армения.