Մարտուն Գրիգորյան․ Վաղ առավոտից շարունակվում են բռնшճնշnւմներն իմ թիմի նկատմամբ
Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։ Այս մասին գրել է «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
«Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։
Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր գրասենյակը՝ ինձ ընտրել ցանկացողների կողմից, որ տեղամասերում չեն տրամադրում 8-րդ քվեաթերթիկը։
Արդեն կանխատեսում եմ քայլերի հաջորդականությունը՝ առաջիկա ժամերին ինչ են անելու։
Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն։
Սիրելի՛ թիմակիցներ, աջակիցներ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ հալածում են, մենք ժպտում ենք»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.