Սենսացիա Գյումրիում. ակտիվությունն ավելի բարձր էր, քան 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ
Ժամը 21․00-ին հրապարակվել են Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցության վերջնական տվյալները։
Գյումրիում արդեն սենսացիա է տեղի ունեցել․ տեղական ընտրություններում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան 2021 թ․-ի հունիսի 20-ի համընդհանուր խորհրդարանական ընտրություններում։
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանի ժամանակով 20․00-ի դրությամբ, այսինքն՝ քվեարկության ավարտի պահին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 42,66%-ը։ Մինչդեռ, Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին համընդհանուր խորհրդական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 38,42% (46922 ընտրող)։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։
Այսօր շատ ակտիվ են եղել նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ընտրողները։ Այստեղ, ժամը 20․00-ի դրությամբ քվեարկել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54,97%-ը։ Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ։
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ էին։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.