Անհետ կորածների հարազատներն ու պատգամավորը վիճել են ԱԺ-ում
Անհետ կորածների հարազատներն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր վիճել են Ազգային ժողովում։
Նշենք, որ անհետ կորածների հարազատները մարտի 31-ին հերթական անգամ գնացել են ԱԺ` հանդիպելու պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով։
Նազարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ է եղել փակ դռների հետևում։ Նա ընդգծեց, որ հարազատներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրել է, թե ինչ է արվելու այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդու մարմինն է։ Պողոսյանը մի պատասխան է տվել, ինչից հետո Նազարյանն ընդհատել է ու փորձել է պարզաբանում տալ։
«Ես Պողոսյանին ասացի, որ խոսքն այն մասին է, թե ինչ պետք է անի պետությունը, երբ մի քանի անգամ ԴՆԹ փորձաքննություն է արվել ու հաստատվել է, որ պատկանում է այսինչ հերոսին, բայց ծնողները հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ցանկանում ընդունել իրականությունը։ Այդ ժամանակ մի քանի ծնողներ վրդովվեցին»,– ասաց անկախ պատգամավորը։
Նա ընդգծեց, որ անհետ կորածների ծնողներին բարկացրել է այն փաստը, որ իրենց որդիներին ողջերի մեջ չեն փնտրում, այլ զոհվածների։
Հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեց նաև Անդրանիկ Քոչարյանը` շեշտելով, որ հարցը շատ զգայուն է, իրենք էլ են գիտակցում, որ թերացումներ կան ու հիմա հենց դրանց հետևից են գնում։
«Այս ծավալի արդեն երկրորդ փուլն ենք անում, որովհետև և՛ քննչական մարմինների, և՛ դատաբժշկական փորձաքննությունների ծավալները շատ մեծ են եղել։ Չնայած այս ծավալները չպետք է խանգարեին որակական ցուցանիշներին։ Ծնողներն ասում են, որ հիմնավոր ապացույցներ են պահանջում, որպեսզի վստահ լինեն, թե ում են հուղարկավորում, դա է ամբողջ խնդիրը։ Հարազատներն ասում են` մի՛ ասեք, որ մեր երեխայի մասունքն եք փնտրելու, գնացեք իմ էրեխուն ման էկեք։ Ես ասել եմ` մենք պետք է փնտրենք ողջերի մեջ, չգտնելու դեպքում էլ հնարավորություն ունենանք փնտրել նաև մասունքները։ Այսինքն` մենք չպետք է ժխտենք, որ գուցե ողջ մնացածներ էլ լինեն»,– ասաց խորհրդարանականը։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ, 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 13:50
По информации Shamshyan.com, сегодня, 2 июня, начальник полиции, заместитель министра внутренних дел РА, генерал-майор полиции Арам Ованнисян ушёл в отставку с поста начальника полиции РА по собственному желанию в связи с выходом на пенсию.
-
2025-06-02 13:44
Между Арменией и Францией существует многогранная связь – диаспора, ассоциации, предприятия. Но есть и желание вести диалог между всеми этими акторами посредством контакта с государством вокруг стратегических приоритетов, то есть как каждый из нас, учитывая свои приоритеты, может повлиять на геополитическую ситуацию. Об этом заявил на 5-ой Конференции по децентрализованному сотрудничеству Армения-Франция 2 июня Чрезвычайный и полномочный посол Франции в Армении Оливье Декотиньи.
-
2025-06-02 13:05
Группа граждан провела акцию протеста у здания правительства Армении в поддержку Армянской Апостольской церкви, выразив возмущение в связи с резкими и оскорбительными высказываниями премьер-министра Никола Пашиняна в адрес духовенства.
-
2025-06-02 12:50
В Такасаки, префектура Гумма, Япония, 1 июня официально открылся первый в Азии центр TUMO, TUMO Гумма.