Последние новости

ԳԻՐՔ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ «ԱՆՁԻ ԿՈԴԻ» ՄԱՍԻՆ

Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը։ Դրա հեղինակները փորձել են կռահել թուրքական հեռանկարային քաղաքական գործիչ Հաքան Ֆիդանի «անձի կոդը», որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը և անվտանգությունը։

ԴԻԱԼՈԳ մատենաշարի հիմնադիրը և սույն գրքի հրատարակման մեկենասը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է։

«Հաքան Ֆիդան ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը բաց աղբյուրների հիման վրա շարադրանք է Թուրքիայի առաջատար հետախուզական ծառայության՝ MIT-ի նախկին ղեկավարի և այդ երկրի ներկայիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասին։ Հրատարակությունը ներկայացնում է նրա կյանքի և մասնագիտական ուղին։ Իբրև հավելված գրքում ներկայացված է նաև Հաքան Ֆիդանի մագիստրոսական ատենախոսությունը, որը նվիրված է Մեծ Բիրտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությանը։

Գրքի համահեղինակ Գևորգ Մինասյանը Հայաստանի ԱԱԾ պահեստազորի գնդապետ է, 1996–2022 թթ. տարբեր օպերատիվ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այդ ծառայությունում։ Եղել է Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնում։

Գրքի մյուս համահեղինակ Անժելա Սիմոնյանը թուրքագետ է, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Զբաղվում է Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համակարգի ուսումնասիրությամբ։

«Հաքան Ֆիդան ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի առաջաբանը գրել է գնդապետ, անվտանգության մարմինների վետերան, Թուրքիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Պոլտավսկին։ Գրքում զետեղված են նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող գնդապետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովի և քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի գրախոսականները։

Ապրիլի 21-ին ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անց է կացնելու գրքի շնորհանդեսը հայկական և ռուսական գիտական, քաղաքագիտական և հասարակական շրջանակների մասնակցությամբ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ