Последние новости

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՐԿԻՆ ԲԱՑԱՏՐԵՑ

Գյումրիի և Փարաքարի ընտրությունները մեկնարկ են տալիս Հայաստանում իշխանությունից «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման վերջին փուլին: Գլխավոր բանը, որ ցույց տվեցին այս ընտրությունները, հասարակական տրամադրությունների արմատական փոփոխությունն է։

Իշխանությունն ամեն ինչ արեց Գյումրիում իր հաղթանակի համար։ Թեկնածուն ընտրվել էր նախնական քվեարկության հիման վրա, այսինքն ամենանախընտրելին՝ նրանցից, ովքեր պատրաստ էին առաջադրվել իշխող կուսակցության անունից։ Սարիկ Մինասյանին աջակցում էր վարչական և ուժային ողջ ռեսուրսը. ոչ միայն տեղական, այլև կենտրոնական։ Քվեարկությունից առաջ Մինասյանի պատվին կազմակերպված վերջին «շքերթին» իշխող կուսակցությունը մարդկանց էր բերել ամբողջ Հայաստանից. սկսած այլ մարզերի գյուղերի բնակիչներից, վերջացրած վարչապետի արարողակարգի ծառայողներով։ Եվ այդուհանդերձ Մինասյանը չստացավ ձայների մեծամասնություն, նա հավաքեց 1/3-ից քիչ ավելի, ինչը նրան թույլ չի տալիս միայնակ ձևավորել քաղաքի կառավարությունը։

Չէ, իհարկե, հիշելով, թե ինչպես դասականին վերաձևակերպեց Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղարը, Նիկոլը դեռ «կծոտելու է, աքացի տալու» և այլն... Այս առումով նա արդեն փորձված երկու մեթոդ ունի։ Մեկը՝ խլել քաղաքապետի աթոռը միացյալ ընդդիմության ներկայացուցչից քրեական գործ հարուցելու միջոցով, ինչպես դա արվեց Վանաձորում Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Կամ էլ փորձել գնել ընդդիմադիր ձայները, ինչպես դա արվեց Երևանում, երբ Ավինյանին հաջողվեց պահպանել քաղաքապետի աթոռը՝ ձայների աջակցություն ստանալով ոմն հայտնի խուլիգանի ղեկավարած կուսակցությունից։ Արցախի դեմ Ալիևի ագրեսիայի նվագակցությամբ։

Ալիևն այս անգամ «զուսպ» էր. «ընդամենը» գնդակոծեցին սահմանամերձ մի գյուղ։ Բայց «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ աքացի կտա. ի վերջո բացարձակ արտահայտությամբ Սարիկ Մինասյանին պակասում է ընդամենը մի քանի ձայն, և «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա հաստատ փորձում է «թույլ օղակ» գտնել ընդդիմադիր ուժերի շարքերում, թույլ չտալ կոալիցիա կազմել: Նման հնարավորություն ՔՊ-ն դեռ ունի, թեև դա կապված կլինի դեմքի բացարձակ կորստի հետ։

Ամեն դեպքում, միտումը, գործընթացների էությունը չեն փոխվում. իշխող կուսակցությունը պարտվեց Վանաձորում, փաստացի չկարողացավ հաղթել Երևանում, պարտվեց Գյումրիում և Փարաքարում: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են կրկին դուրս գալ հրապարակ՝ վարչապետի հրաժարականի պահանջով… է՞լ ինչ է պետք Փաշինյանին, որ ընդունի. իր իշխանությունը համարժեք չէ հասարակության տրամադրություններին։ Չէ որ բոլորովին վերջերս Նիկոլը կրկին երդվում էր խորհրդարանում, թե կհեռանա թեկուզ այսօր, թեկուզ վաղը, եթե տեսնի, որ ժողովուրդն է դա ուզում... ժողովուրդն արդեն հոգնել է բացատրել, Նիկոլ։

Ո՞րն է վտանգը: Այն, որ իր հեռանալուց առաջ Նիկոլը կցանկանա այրել բոլոր կամուրջները՝ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Այսինքն իսպառ կփլուզի Հայաստանի անվտանգության համակարգը՝ իրագործելով Ղարաբաղյան շարժումը «փակելու» իր ցանկությունը, հերթական ճգնաժամն առաջացնելով անվտանգության ոլորտում։ Դժվար թե ստացվի, բայց վտանգ կա։

Գյումրիի ընտրություններում ցուցանշական է նաև այն ցածր տոկոսը, որը հավաքեց «Եվրադաշինքի» «սորոսական» թեկնածու Լևոն Բարսեղյանը։ Հասարակական տրամադրությունների փոփոխության ևս մեկ վկայություն։ Խզմալյանի, Զավենիչի և Բաբաջանյանի պես «ծանրաքաշների» թեկնածուն ձայների 5 տոկոս անգամ չհավաքեց, թեև Բարսեղյանը մեկ անգամ չէ, որ եղել է Գյումրիի ավագանու կազմում։

Այս անգամ Գյումրին դատավճիռ կայացրեց նաև այդ հոսանքի նկատմամբ, որը ծանրակշիռ ավանդ ունի Հայաստանի ձախողումներում: Դատավճիռ, չնայած այն հանգամանքին, որ այդ թիմի անդամներն առ այսօր ցատկում են իշխանամետ մի հեռուստառեսուրսից մյուսը՝ աղտոտելով եթերը «վերլուծություններով» ու կանխատեսումներով, որոնք երբեք չեն իրականանում։ Գործե՛ք նույն ոգով, շարունակեք խայտառակվել, «սորոսական թռչնակներ»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ