Последние новости

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար:

ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԱՐՏԻ 20-ԻՑ Ի ՎԵՐ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ ՕՐԱԿԱՆ 7 ԺԱՄ ՇԱՐՈՒՆԱԿ։ Խոզնավար գյուղում տների տանիքներից հավաքել են գնդակի պարկուճներ, կրակոցներ են լսվում Սյունիքի նաև այլ գյուղերում: Հայկական տարածքը ադրբեջանցիները գնդակոծում են 2021-2022 թվականներին բռնազավթած հայկական տարածքից։

Փորձագետը համարում է, որ ներկայիս իրավիճակն առաջացել է բնավ ոչ պատահականորեն։ Եվ պատահական չէ նաև, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, թե ագրեսիայի սպառնալիք չկա, նույնը կրկնեցին նախարար Պապիկյանն ու անձամբ Փաշինյանը՝ իրանական կողմի այն զգուշացումների խորապատկերին, որ նման սպառնալիքը միանգամայն իրական է:

Ջամալյանը ենթադրություն է հայտնում, որ Փաշինյանը շահագրգռված է նոր ագրեսիայով, որը վերջնականապես կկոտրի հայ ժողովրդի ողնաշարը՝ ստիպելով նրան ընդունել Ալիևի պարտադրած բոլոր զիջումները։ «Առանց նոր պատերազմի անհնար է ժողովրդին պարտադրել Ալիևի պահանջների ողջ ծավալը։ Փաշինյանին պետք է նոր աղետ, մարդկանց մահ, որպեսզի ժողովուրդը համաձայնի բավարարել բոլոր պահանջներ»,- ընդգծեց ռազմական փորձագետը, չբացառելով, որ նոր ահագնացումն իրենից կներկայացնի «պայմանավորված գործողություն» Ալիևի և Փաշինյանի կողմից։

Այդ պայմանավորվածությանը, նրա խոսքերով, մենք ականատես ենք այն բոլոր օրերի ընթացքում, մինչ հնչում են կրակոցները, որոնք, ինչպես հայտնի է, հայկական կողմը սկզբում վերագրեց մահմեդական Նոր տարվա տոնակատարությանը: Այդ կրակոցները ցանկացած պահի կարող են վերածվել գնդակոծության. ասենք, դա արդեն տեղի է ունեցել, չնայած այն հեքիաթներին, թե իբր՝ զավթիչներն այլ ուղղությամբ են կրակում։ Ընդ որում պարկուճները (չգիտես ինչու) հայտնվում են Խոզնավար գյուղի տների տանիքներին

Փորձագետն ուշադրություն հրավիրեց խորհրդարանի ամբիոնից Պապիկյանի հնչեցրած այն հայտարարության վրա, թե ինքը հետևում է տեղեկատվական հոսքերին։ Ստացվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընթացիկ իրավիճակի մասին տեղեկանում է մամուլից...

Փորձագետի ներկայացրած իրավիճակը ճիշտ եվ ճիշտ կրկնում է այն, որը ստեղծվել էր 2021թ.մայիսի 12-ին Իշխանասարի և Սև լճի շրջակայք ադրբեջանցիների ներխուժման նախօրեին։ Հայկական ստորաբաժանումներին չկրակելու գաղտնի հրաման էր տրված։ Փաշինյանն ու այն ժամանակ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը որոշ ժամանակ փորձում էին թաքցնել ներխուժման փաստը, սակայն տեղեկություններն արտահոսեցին ԶԼՄ-ներ։ Պողոսյանը պնդում էր, թե ադրբեջանցիները մոլորվել են, Փաշինյանը ենթադրություն արտահայտեց, թե խոսքը դիվերսիայի մասին է, մինչդեռ նրան հաստատ հայտնի էր, որ 44-օրյա «պայմանավորված» պատերազմին հաջորդել է Սյունիքի տարածքի մի մասի «պայմանավորված» բռնազավթումը։

Չկրակելու հրամանը գործեց մինչև Արշակ Կարապետյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում: Այն ժամանակ բոլորին զարմացրեց այդ պաշտոնում նրա առաջին հայտարարությունը ՀՀ պետական սահմանը խախտողների ֆիզիկական ոչնչացման մասին։ Մի՞թե դա ինքնըստինքյան չէր ենթադրվում սահմանապահների առկայության բուն փաստով։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ չկրակելու հրաման կարող էր տալ միայն դավաճանը։ Հաջորդ օրը անկախ լրատվամիջոցներն արձանագրեցին, որ իշխող վերնաշերտի պարագլուխը ինքնախոստովանական ցուցմունք տվեց

Հայկական դիրքերից զավթիչների ուղղությամբ կրակ է բացվել միայն 2021թ.նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմի ժամանակ, մինչ այդ չկրակելու հրամանը պարբերաբար ձեռնամարտի էր հանգեցնում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, որոնք մինչ օրս գտնվում են միմյանցից չնչին հեռավորության վրա։ Բռնազավթման երկրորդ փուլն արձանագրվեց պետական սահմանի հինգ ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքներով։

Ջամալյանը վստահ է, որ ներկայումս զսպող գործոնի դերը պատկանում է միայն Իրանին, սակայն ՀՀ ղեկավարությունը, նրա խոսքերով, ամենևին էլ չի ձգտում ամրապնդել համագործակցությունը պաշտոնական Թեհրանի հետ: Փորձագետի կանխատեսմամբ՝ Իրանի թուլացումը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի։ Նման սպառնալիքը պահպանվում է աշխարհաքաղաքական բաղադրիչի հեռանկարով՝ կապված Իսրայելի ծրագրերի հետ, որոնց դիմակայում է Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը։

Որպես մեկ այլ զսպող գործոն նշվում է Ռուբիո-Ֆիդան վերջին երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խնդրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը: Դիվանագիտության լեզվից թարգմանած՝ դա նշանակում է, որ տեղի է ունեցել Ալիևի հրապարակային նախազգուշացում թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հետ երկխոսության միջոցով։ Ալիևին հասկացրել են, որ Պետդեպարտամենտը դեմ է Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը

«2021 թվականի ընտրություններում Փաշինյանի խոստացած ապագան, ավաղ, վրա է հասել, իշխող վերնաշերտի հետագա պաշտոնավարումը սպառնում է հայ ժողովրդին նոր ցնցումներով ու աղետներով։ Ադրբեջանական կողմի կրակոցները կոչված են հոգեբանորեն ազդելու հայկական դիրքերը պաշտպանողների, ինչպես նաև Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա: Նոր ագրեսիայի այդ կրակոցների փոխարկումից ոչ ոք ապահովագրված չէ, բայց իշխող վերնախավի ներկայացուցիչները փորձում են բթացնել ժողովրդի զգոնությունը ճիշտ այնպես, ինչպես դա արվեց 2020 թվականին՝ սեպտեմբերի 27-ի ագրեսիայի նախօրեին։ Բավական է հիշել Լիլիթ Մակունցի հայտարարությունը»,- հիշեցրեց Ջամալյանը։

44-օրյա պատերազմի մեկնարկից և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելուց հաշված ամիսներ առաջ Մակունցը (այն ժամանակ նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր) հայտարարեց, թե Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Թուրքիան չի աջակցի Արցախի դեմ ռազմական գործողություններին։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց։ Ակնհայտ է, որ Մակունցն այդ հայտարարությունը հնչեցրեց ոչ այլ կերպ, քան Փաշինյանի հրահանգով։

Իշխող վերնաշերտի պարագլխի քաղաքական պահվածքն այս օրերին առավել քան ճշգրիտ բնութագրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. «Մենք տեսնում ենք, որ նա ջանք չի խնայում, որ ամբողջությամբ տրվի Ալիև-Էրդողան զույգի պահանջներին և ապահովի իբր թե անվտանգությունը, իբր թե խաղաղությունը և, հետևաբար՝ նաև սեփական իշխանությունը, բայց ես նորից եմ ասում, որ դա անմեղսունակ, քաղաքականությունից որևէ բան չհասկացող մարդու պահվածք է, որը ոչ մի ապագա չունի, բացի նրանից, որ ավելի է գրգռում Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը՝ ընդհանրապես ոչնչացնելու հայոց պետականությունը»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ