Գարեգին 2-րդը խնդրանքով դիմել է Բաքու մեկնող Գերմանիայի նախագահին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ Գերմանիայի նախագահը, տիկնոջ Էլկե Բուդենբենդերի հետ, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել»,–ասել է կաթողիկոսը։
Գերմանիայի նախագահն իր հերթին հավաստիացրել է Գարեգին Երկրորդին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.