Խոզնավարի վարչական ղեկավար․ Այս գիշեր Խոզնավարում երկու անգամ սահմանային կարճ կրակոցներ են հնչել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հայտարարություններ է տարածում, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացում սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Երեկ՝ մարտի 31-ին, ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ հերքեց Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
Alpha News-ը զրուցել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այնտեղ ևս հնչում են կրակոցներ, թե ոչ:
«Անցած երկու օրերին որևէ կրակոց չի հնչել, բայց այս գիշեր մեկ-երկու անգամ լսվել է: Ճիշտ է, կարճ, բայց լսվել է: Կրակոցներ հնչել են 22:20-ի կողմերը, մի անգամ էլ՝ առավոտյան 04:00-ի կողմերը: Որևէ բնակելի տարածք չի թիրախավորվել»,- նշել է Զաքյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.