ՔԿ․ Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` ադրբեջանական ագրեսիայից հետո։
Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Սկսվեց արցախցիների տեղահանությունը Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օրում Արցախը հայաթափվեց։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ բռնի տեղահանվել է 115 365 մարդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.