ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ․ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մասնակցությունը ԵՄ-ն հետ համակցելը Հայաստանին դժվար թե հաջողվի
Դժվար թե Հայաստանը կարողանա համատեղել մասնակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Եվրամիության հետ։ Այս մասին ապրիլի 2-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին։
Նա ավելացրել է, որ սա անկախ որոշում է՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով այլ երկրների նմանատիպ մի շարք գործողությունների վրա։ «Ուկրաինան վաղուց իր Սահմանադրության մեջ ներառել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը. որքանո՞վ է Ուկրաինան առաջընթաց գրանցել այդ գործընթացում: Ուստի կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է որոշ անալոգիաներից եզրակացություններ անեն, որոնք կբխեն բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից»,- նշել է Միրոշնիկը։
Դեսպանը մատնանշել է, որ անհրաժեշտ է ինքնուրույն վերլուծել այն մոտեցումները, որոնց հիման վրա որոշակի որոշումներ են կայացվում։
«Վերլուծեք, թե որքանով է Հայաստանը շահագրգռված Եվրամիություն շարժվելով, այս առումով ինչ տնտեսական հեռանկարներ կան։ Գնահատեք այն շուկաները, որոնցում ներկա է Հայաստանը և ինչ եկամուտներ է ստանում այդ համագործակցությունից։ Դժվար թե կարողանաք երկու աթոռի վրա նստել»,- ընդգծել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում, ներառյալ տնտեսական նախագծերը, որոնք զարգանում են Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մոսկվան կցանկանար խորացնել նորմալ հարաբերություններ նաև ՀԱՊԿ շրջանակում. «Ռուսական կողմից դուռը բաց է, թե ինչ մտքերով է առաջնորդվում Հայաստանը՝ Հայաստանի ղեկավարությունն ավելի լավ գիտի»,- եզրափակել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.