Կոպիրկին․ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս ազգային շահերից հրաժարվելու հետևանքները
Աշխարհի պետությունների մեծ մասը չի ենթարկվում հավաքական Արևմուտքի ազդեցությանը և շարունակում է տարբեր ձևաչափերով և ոլորտներում զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը«Արևելք-Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովում։
Նրա խոսքով՝ հավաքական հարավի և արևելքի ժողովուրդները գիտակցում են, որ արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանը կարևոր գործոն է՝ հիմնված ոչ թե բառերի, այլ ՄԱԿ-ի իրական սկզբունքների և կանոնադրությունների վրա:
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել սեփական ազգային շահերից պետության հրաժարումը և Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում Արևմուտքի ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի վերածվելը», - նշել է Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Հակամարտության քաղաքական լուծման հստակ պայմանները հնչեցվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ 2024 թվականի հունիսի 14-ին ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ նույն դրույթները հաստատվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումներում։
«Մեր երկիրը պատրաստ է կառուցողական փոխգործակցության արևմտյան վերնախավերի այն ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են Եվրոպայում և աշխարհում իրադրության ապաէսկալացմամբ և կայունացմամբ և պատրաստ են հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ կատարել առարկայական աշխատանք՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը», - հայտարարել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման համար օգտագործելու փորձերն անարդյունավետ են եղել: Նրա կարծիքով՝ անցկացվող քննարկումները հայ հասարակությանը թույլ են տալիս ավելի խորը հասկանալ ուկրաինական ողբերգության արմատական պատճառները։
Դեսպանն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանի և Արևմուտքի դարավոր դիմակայության ուղղակի հետևանքն ու շարունակությունն է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.