ՔՊ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՎԱՐՔՈՎ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է քննարկման առարկա դարձնել այն պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն դա որևէ հետևանք չի ունենում, գրել է «Հրապարակ»-ը։
«Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաև մյուսներին, և նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասել է ՔՊ պատգամավորներից մեկը։
Թերթը հիշեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելը քաղաքացու վրա, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վիրավորելը լրագրողներին։
Ըստ թերթի՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները «սարքել են Գաբրիելյանի գլխին», որ Գյումրիում անհաջողության հետ կապված «զայրույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա գլխին թափի»։
«Հենց ՔՊ ներկայացուցիչների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար»,- շեշտել է թերթը։
Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, Գաբրիելյանը նաև հայհոյանք էր հնչեցրել։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ամենից հետո չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել, նա նշել էր, որ «2026-ին իշխանությունը փոխվելու է, և մանդատը վայր դնելու կարիք չի տեսնում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.