ՌԴ ԱԳՆ․ Հուսով ենք` ԵԱՏՄ-ի օգուտները և դուրս գալու հետևանքները կբացատրեն ՀՀ հասարակությանը
Ռուսաստանում հույս ունեն, որ հայ հասարակությանը օբյեկտիվ կներկայացնեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ: Հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու հետևանքով առաջացած կորուստների մասշտաբները կբացատրեն հայ հասարակությանը, որպեսզի մարդիկ օբյեկտիվ պատկերացում ունենան իրականության մասին», – նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով` հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միություններում։
Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «փայտային կարգապահություն է տիրում` բոլորը ենթարկվում են իրականությունից կտրված, բրյուսելյան բյուրոկրատներից թելադրվող հակառուսական խոսույթներին»։
Միխայիլ Գալուզինի խոսքով` Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։
«Հայաստանի հետ դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ ենք։ Հետևաբար մեր օրակարգի բոլոր առկա խնդիրները քննարկում ենք անկեղծության և վստահության մթնոլորտում», – ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.