ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել Հայոց ցեղասպանության համար
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար: Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայություններ և քաղաքական պահանջներ՝ Թուրքիային և Ադրբեջանին, ցեղասպանական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Այս հանցագործությունը չավարտվեց 1915-ին՝ այն շարունակվում է մինչ օրս»,- միջոցառման ընթացքում հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը՝ կիսվելով ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի անձնական պատմությամբ: Նա պատմել է իր մեծ մորաքրոջ մասին, ով ականատես է եղել հոր գլխատմանը և վեց տարի անցկացրել է գերության մեջ՝ մինչև փրկվելը: Ապա, վերհիշելով իր 2020թ․ այցը Արցախ՝ պատերազմի ավարտից օրեր անց՝ նկարագրելով, թե ինչպես էր վախն ու կոտրվածությունն արտացոլված տեղահանված երեխաների հայացքներում՝ նույն զգացողությունը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը: «Սրանք առանձին իրադարձություններ չեն, դրանք շաղկապված են իրար»․- ընդգծել է նա՝ հավելելով․ «Հայերն ընդամենը ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն: Որպես ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողություններ»:
Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Այն, ըստ էության, հանդիսացավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան և Արևմտյան շրջանների կողմից կազմակերպված երկուօրյա ակտիվ քարոզչական աշխատանքների ավարտը, երբ ապրիլի 1-ին և 2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:
Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թվում՝ սենատորներ Քորի Բուքերը (Նյու Ջերսի), Էնդի Քիմը (Նյու Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) և Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպես նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի) և փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելույթ ունեցան նաև ներկայացուցիչներ Գեյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավեյնը (Նյու Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նյու Յորք) և Ջիմ Մակգավերնը (Մասաչուսեթս):
Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է՝ արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ: Ըստ այդմ՝ Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․
-Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին,
-Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ,
-Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
-Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
-Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.
-
2025-06-17 13:30
Армия обороны Израиля заявила, что вследствие их удара убит новый начальник Центрального штаба ВС Ирана (штаб войск ПВО) "Хатам аль-Анбия" Али Шадмани.
-
2025-06-17 13:01
Интересная ситуация складывается вокруг столичных префектов. Не успели улечься страсти в отношении префекта Нор-Норка Тиграна Тер-Маргаряна, который 30 апреля лично поучаствовал в безобразной расправе над оппозиционным активистом Артуром Чахояном, за что не только поплатился должностью, но и оказался фигурантом уголовного дела, как возникла не менее безобразная ситуация с теперь уже экс-главой Шангавита Размином Мкртчяном. 15 июня стало известно об аресте последнего. История, кстати, опять-таки связана с избиением, только на сей раз не оппозиционного блогера, а сотрудника руководимого им муниципалитета.