ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽՆԴՐԱՆՔԻ ԴԵՊՔՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԳՆ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԱՐԱԲԱՏԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ: Ավելի քան 5 ժամ տևած զրույցից հետո կորած զինվորներից մեկի մայրը հայտարարեց, որ իրենք չստացան հարցերից և ոչ մեկի պատասխանը, և որ իշխանությունները ոչինչ չեն անում ու միայն դատարկախոսում են: Ըստ էության՝ ոչ մի նոր բան: Նորություն կլիներ, ընդ որում՝ սենսացիոն, եթե սրանք հայտնեին, որ գոնե ինչ-որ բան ձեռնարկում են անհայտ կորածների, գերիների ու պատանդների հետ կապված հարցերում։
Այս առնչությամբ բավական ցուցանշական էր Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի մարտի 28-ին հրապարակած նամակը, որը պատասխանն էր 40-ից ավելի հայկական հասարակական կազմակերպությունների դիմումին: Ավելի վաղ ՀԿ-ները դիմել էին Շվեյցարիայի Համադաշնության նախագահին և կառավարությանը՝ խնդրելով ստանձնել չեզոք միջնորդի դեր և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիությունը Բաքվում պահվող բոլոր հայ գերիների համար:
Հիշեցնենք, որ միջազգային իրավունքի ոլորտի մասնագետները, այդ թվում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը բազմիցս թվարկել են միջոցները, որոնք ցանկացած երկրի կառավարություն պարտավոր է ձեռնարկել սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար: Տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունները՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների իրավունքները պաշտպանելու նպատակով։
Միջազգային պրակտիկայում ընդունված, իսկ ամենակարևորը՝ միանգամայն իրագործելի այս փաթեթի կարևոր բաղադրիչը, մասնագետների հավաստմամբ, հյուպատոսական ծառայությունների մատուցումն է այն դեպքերում, երբ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Մասնավորապես, պետությունը կարող է պատվիրակել այդ ծառայությունները երրորդ երկրներին, ինչի մասին էլ ասվում էր Շվեյցարիայի ղեկավարությանը հայկական ՀԿ-ների հղած նամակում:
Դաշնային դեպարտամենտի պատասխանը շատ ուշագրավ էր։ Այնտեղ նշվում է, նախ, որ «Շվեյցարիան բազմիցս կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի միջազգային իրավունքին համապատասխան ապահովվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը»:
Երկրորդ՝ «ինչ վերաբերում է հյուպատոսական օգնությանը, ինչպես դա նախատեսված է հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, նման ծառայություններ կարող են մատուցվել միայն շահագրգիռ պետությունների ներկայացրած խնդրանքի դեպքում»։
Այսինքն Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բաց տեքստով հայտնում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դիմում չի ստացել Բաքվում հյուպատոսական ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Ինչպես նաև հաստատում է, որ նման խնդրանքի դեպքում դա միանգամայն հնարավոր է։ Այսինքն հայկական պետության «շահագրգռվածության» նշույլ անգամ չկա։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը հավանություն տվեց «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» նախագծին, որը կոչ է անում երկրի իշխանություններին հարթակ ստեղծել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար:
Այն մասին, որ փաշինյանական կառավարությունը որեվէ գործնական քայլ չի ձեռնարկում գերիների, այդ թվում՝ Արցախի առաջնորդների ազատ արձակման համար, «ԳԱ»-ն արդեն գրել է։ Մարտի 12-ին դա հաստատեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը, որը հայտարարեց.«Հայաստանի իշխանությունները ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ չեն բարձրացնում արցախահայ պատանդների հարցը, այդ թեմայով քննարկումներ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ ամերիկյան կողմն ինքն է անդրադառնում այդ խնդրին միջազգային պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ»։
Գերիների իրավունքների պաշտպանության համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու ՀՀ դե ֆակտո իշխանությունների, առաջին հերթին՝ ԱԳՆ-ի անգործությունն ու բացահայտ դժկամությունը, իսկ ավելի ճիշտ՝ մերժումը հիմա հաստատում է նաև Շվեյցարիայի կառավարությունը։ Եվ ոչ միայն անգործությունը, այլև հրապարակային սուտը, որը բազմիցս հնչեցվել է և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի և՛ նրանց աշխատակիցների կողմից, և որը կրկին հնչեց ԱԳՆ-ի պատասխանում այն հարցին, թե արդյոք քայլեր ձեռնարկվում են հյուպատոսական ծառայությունների մեխանիզմի գործարկման ուղղությամբ։
Պատասխանի մեջ հերթական անգամ ներկայացված են հերթապահ պատճառաբանություններ՝ «Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների խնդիրը պարբերաբար բարձրացվում է» ոգով և այլն: Իսկ «երրորդ երկրների միջոցով հյուպատոսական հասանելիության ապահովման» առնչությամբ հաղորդվում է, թե «հաշվի առնելով հարցի գաղտնի բնույթը՝ ՀՀ ԱԳՆ-ը չի կարող ամբողջական ծավալով տեղեկատվություն տրամադրել խնդրի հասցեավորման ուղղությամբ արված և արվող քայլերի մասին»:
Ի՜նչ հեշտ է, ինչպես պարզվում է, թաքցնել Բաքվի բանտերում մեկուկես տարուց ավելի տառապող, խոշտանգումների ու բացարձակ անօրինական դատավարությունների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին օգնելու սեփական շահագրգռվածության և որևէ մտադրության բացակայությունը։ Դրա համար ընդամենը պետք է վկայակոչել քայլերի «գաղտնի բնույթը», ինչը, ինչպես արդեն պարզվեց պաշտոնապես, ընդհանրապես չի արվում։
Ահա եվ Նիկոլի ու Արաբատի ողջ «գաղտնիքը», որը լիովին տեղավորվում է հասարակության մեջ վաղուց ձևավորված այն համոզմունքի մեջ, որ նրանք ոչինչ չեն անում ոչ թե այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ է պետք անել, այլ որովհետև չեն ուզում։ Գերիների վերադարձը նրանց համար լավագույն դեպքում առաջնահերթություն չէ, իսկ վատթարագույն դեպքում, ինչը շատ ավելի հավանական է՝ նյարդայնացնող ու սաստիկ ձանձրացրած թեմա է, որին իրենք ստիպված են երբեմն անդրադառնալ, այն էլ բացառապես հանրային ճնշման տակ։
Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, արցախցիների միջազգային իրավունքով և պրակտիկայով ճանաչված ու երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ Հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունները և Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը... Այո, ցանկացած հարց, որը վերաբերում է ազգային և պետական շահերին, նրանց համար նույնիսկ ոչ թե առաջնահերթություն չէ, այլ պարզապես փակ է։
Եվ եթե վաղը նրանք հայտարարեն, որ գերիների խնդիրը խանգարում է «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը, հետևաբար՝ նրանց մասին պետք է ընդհանրապես մոռանալ, ապա դրանում ոչ մի նոր բան չի լինի։ Իրենց գիտակցված ստերով, գաղտնիության պատրվակի հետևում թաքնվելով այնտեղ, որտեղ ոչ մի գաղտնիք չի կարող լինել, Նիկոլն ու Արաբատն այսօր արդեն հասկացնում են այն, ինչի մասին շուտով կխոսվի բաց տեքստով։
Նրանց բացարձակապես չի հուզում այն հանգամանքը, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակման եզրին է, ինչը նշանակում է, որ կտրվելու է այն միակ թելը, որը թույլ է տալիս գոնե ինչ-որ կապ պահպանել գերիների հետ։
Ասենք, ամենայն հավանականությամբ, դա նրանց միայն կուրախացնի։ Քանզի այն, ինչը լավ է Ալիևի համար, լավ է նաև Փաշինյանի համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:49
«Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян.
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.