Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունը զայրացրել է Բաքվին
Հայաստանի և Ադրբեջանի մասին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը զայրացրել է Բաքվին և առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հերթական վրդովմունքը։
Նրա խոսքով՝ «անընդունելի է կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ պահպանող Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու օրինական պահանջը, որը քննարկվում է ավելի քան երկու տարի, և դա որպես նոր պայման ներկայացնելը։ Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղ համաձայնագրի վաղ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է կոչ անի Հայաստանին ձեռնարկել համապատասխան քայլեր»։
Հիշելով Ֆրանսիայի «նեոկաղութատիրության քաղաքականությունը»՝ Հաջիզադեն պահանջել է, որ «դադարեցնի խաղաղությանը չնպաստող քայլերը և զերծ մնա գործողություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում»։
Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը խորհրդարանում լսումների ժամանակ անընդունելի էր անվանել Ադրբեջանի նոր պահանջները Հայաստանին՝ կապված խաղաղության համաձայնագրի հետ։
«Ադրբեջանն այժմ պահանջում է վերանայել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Այս նոր նախապայմանն անընդունելի է և ձգձգում է ստորագրումը», - Ֆրանսիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ ասել էր Ժան-Նոել Բարոն։
Ժան-Նոել Բարոն նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում դատվող Ղարաբաղից հայերի դատավարություններին։
«Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը, որի առաքելությունը նոր է այցելել տարածաշրջան, ուշադիր հետևում է բոլոր կամայական ձերբակալվածների իրավիճակին և կոչ է անում ազատ արձակել նրանց՝ որպես կարգավորման ընթացիկ գործընթացի մաս», - ասաց նա։
«Հարավային Կովկասը պետք է խաղաղության և բարգավաճման գոտի դառնա»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարող է կատարել իր դերը «սահմանների բացմանը և այս տարածաշրջանի բացմանը նպաստելու գործում՝ ի շահ տարածաշրջանի ժողովրդի»։
«Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունը և հարգել տարածքային ամբողջականությունը (...) այս խաղաղության պայմանագրի շրջանակներում, որն այժմ պետք է ստորագրվի երկու երկրների միջև», - ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 18:29
Действующее руководство Армении, потерпевшее поражение в 44-дневной войне 2020 года, последовательно выполняет все требования азербайджанской стороны, стремясь в обмен получить документ, в котором фигурировало бы слово «мир», – как своего рода пропуск на парламентские выборы 2026 года. Однако бесконечные уступки уже поставили Армению перед серьезнейшими вызовами безопасности. Свои наблюдения относительно стоящих перед армянским народом вызовов в студии «Panorama-интервью» представила эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова.
-
2025-04-17 18:26
Ереванская презентация книги "Где Коля Степанян" о Второй карабахской войне (18+) состоялась накануне в Ереване.
-
2025-04-17 18:17
Правительство Армении на заседании 17 апреля утвердило результаты выборов ректора Фонда «Национальный аграрный университет Армении».
-
2025-04-17 18:16
Правительство Армении одобрило на заседании в четверг законопроект, предусматривающий перенос крайнего срока подачи налоговых деклараций – с 1 мая на 1 ноября.