Последние новости

ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՎԻՆՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ…

2024թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը հեռատեսորեն համալրեց հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցների թիվը։ Ընթացիկ տարում այդ աշխատակիցները վճռորոշ դեր խաղացին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ահաբեկման ու ճնշման գործում։ Վճարել հրաժարվողների նկատմամբ վարչության ծառայողները ցուցադրական հաշվեհարդարներ էին կազմակերպում հենց ավտոբուսներում։ Միաժամանակ բարձր սակագինը բոյկոտողների նկատմամբ պահվածքի կանոններ էին թելադրում վարորդներին։ Արդյունքում բողոքի ակցիաները մարեցին, այլ կերպ ասած՝ շարքերի համալրումը օգտակար եղավ իշխանություններին։

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ: Ձերբակալված 7 անձանցից 4-ի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանավորումը: Նրանց թվում են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանը, ինչպես նաև հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Գիմոյանը:

Կալանավորվածներից մյուս երկուսը քաղաքապետարանի նախկին ղեկավար աշխատակիցներն են։ Ռոբերտ Դարբինյանը հողի վերահսկողության և քաղաքաշինության վարչության պետն էր, իսկ Արամ Այվազյանը զբաղեցնում էր նրա տեղակալներից մեկի պաշտոնը: Գիմոյանին մեղադրանք է ներկայացվել մի քանի դրվագով, այդ թվում՝ կաշառք ստանալու։ Հատկանշական է, որ Գյուլզադյանը հասարակական կարգի պահպանության վարչությունը ղեկավարել է 2019 թվականից ի վեր, մինչ այդ ծառայել է ոստիկանությունում։ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել է մեդալով մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Ըստ մեղադրանքի՝ Գյուլզադյանն ավելի քան 500 հազար դրամ կաշառք է ստացել՝ գործարքի իրականացմանն աջակցելու համար: Գյուլզադյանը նախկին հանրապետական է, 2018-ին անցել է Փաշինյանի կողմնակիցների ճամբար և դարձել Ավինյանի վստահված անձանցից մեկը:

Այն մասին, որ հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է մայրաքաղաքի վարչակազմում կոռումպացված պաշտոնյաների որոնումներով՝ թիրախավորելով քաղաքապետ Ավինյանին, մեր լսարանին տեղեկացրել ենք բազմիցս։ Կալանավորվածների գործերն առաջիկայում դատաքննության առարկա կդառնան, սակայն Գյուլզադյանի փաստաբան Հայկ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գործը դատական հեռանկար չունի, քանի որ մեղադրանքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջացել:

Փաստաբանի խոսքերով՝ գործում բացակայում է, օրինակ, մատնանշումը, թե կոնկրետ ինչի համար է Գյուլզադյանը կաշառք վերցրել, ընդ որում՝ խոսքը միջնորդավորված գումար տալու մասին է ինչ-որ ծառայությունների դիմաց, որոնք կապ չունեն մեղադրյալի լիազորությունների հետ: Սարգսյանը պնդում է, որ Գյուլզադյանին ներկայացված մեղադրանքները հիմնավորված չեն ո՛չ վկաների ցուցմունքներով, ո՛չ տեսագրությամբ, խոսքը անցած ամռանը կաշառք ստանալու մասին է: Հայտնի է, որ ապացուցողական բազան նման գործերի պարագայում այդքան երկար չի պահպանվում

Այս գործը Ավինյանի դեմ արշավի տրամաբանական շարունակությունն է։ 4 ամիս առաջ, հիշեցնեմ, ձերբակալվեցին Կենտրոն համայնքի թաղապետարանի 4 աշխատակիցներ։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Չորսն էլ, լրատվամիջոցների վկայությամբ, Երևանի քաղաքապետի մերձավոր շրջապատից են։ Մինչ այդ բերման էր ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը՝ քաղաքապետի ընկերներից մեկը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու մեջ: Այդ գործով որպես մեղադրյալ են անցնում Արաբկիր համայնքի թաղապետարանի 10-ից ավելի աշխատակիցներ:

Դատելով շրջող լուրերից՝ մայրաքաղաքի քաղաքապետի շրջապատի վրա հարձակումը նախաձեռնված է «վերևից»։ Փաշինյանին բոլորովին դուր չի գալիս, որ քաղաքապետն ունի իր թիմը, որը իշխանափոխության դեպքում կարող է փոխարինել ՔՊ-ին ղեկավար պաշտոններում։ Է՛լ ավելի է մտահոգում նրան այն հանգամանքը, որ 2026-ի համապետական ընտրություններում Ավինյանի թիմը չի աշխատի ՔՊ-ի հաղթանակի օգտին: Փաշինյանին պետք է քաղաքապետ, որը թույլ չի տա Երևանում ընդդիմության հաղթանակը խորհրդարանական քարոզարշավի արդյունքներով: 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ-ն Երևանում պարտվեց։

Սկզբում քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էին Ավինյանին Արմեն Փամբուխչյանով փոխարինելու մասին կանխատեսումները, բայց այդ ժամանակ սկանդալ բռնկվեց այն առնչությամբ, որ փոխքաղաքապետի 71-ամյա հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, 1,5 մլրդ դրամ վարկ է ստացել և 40 հեկտար հողատարածք գնել արտոնյալ պայմաններով: Սկանդալը թուլացրեց Փամբուխչյանի դիրքերը, ուստի վերջին շրջանում իշխանական կուլիսներում շրջանառվում է քաղաքապետի մեկ այլ իրավահաջորդի անուն։ Այս անգամ, ըստ լուրերի, Փաշինյանի ընտրությունը կանգ է առել ավագանու անդամ Վլադիմիր Կիրակոսյանի վրա։ Ավինյանի թիմը շտապ կարգով ձեռնամուխ է եղել նոր ֆավորիտի և նրա ընտանիքի վերաբերյալ կոմպրոմատի որոնմանը

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТРАМП СКАЖЕТ, ЧТО ЗА 100 ДНЕЙ ОСТАНОВИЛ ТРЕТЬЮ МИРОВУЮ ВОЙНУ
    2025-04-28 10:01

    30 апреля исполнятся первые 100 дней второго срока пребывания Дональда Трампа на посту президента США. В большинстве прогнозов по поводу этого события фигурирует фраза о том, что Трамп запишет в свой актив то обстоятельство, что он остановил Третью мировую войну. В этом тезисе есть большая доля правды. При всей активности политических оппонентов Трампа политологи в один голос говорят о том, что среднестатистические американцы устали жить чужими проблемами. Сегодня им нужен президент, который будет говорить с ними не о том, как "плохая" Россия хочет подчинить себе "демократическую" Украину, а о том, какие меры власть предпринимает для повышения благосостояния рядовых американцев!

  • СТРАТЕГИЯ СБЛИЖЕНИЯ В ОБМЕН НА НЕВМЕШАТЕЛЬСТВО РОССИИ В ВЫБОРЫ 2026 г.?
    2025-04-28 09:50

    Очевидно, что первоочередной задачей правящей верхушки в свете предстоящих парламентских выборов является нейтрализация влияния России на эти выборы, а главным способом - достичь этой цели представляется готовность Пашиняна следовать директивам Путина, которые будут озвучены в ходе майской встречи, приуроченной к празднованию 80-й годовщины победы в Великой Отечественной войне. Путин планирует встретиться отдельно с Пашиняном и Алиевым. Полагаю, основное содержания этих встреч останется за закрытыми дверями. Армянские западники напрасно тешат себя надеждой, дескать, главарь правящей верхушки поедет в Москву, чтобы окончательно обрубить все канаты…

  • В ЭЧМИАДЗИНЕ НАЗРЕВАЕТ СКАНДАЛ ВОКРУГ ИЗМЕНЕНИЯ ГЕРБА ГОРОДА
    2025-04-28 09:46

    Набирает силу скандал вокруг изменения герба Эчмиадзина. Название города - резиденции главы Армянской Апостольской Святой Церкви заменено на гербе названием "Вагаршапат". В соцсетях пользователи дискутируют о том, кому принадлежит данная идея, и почему ее не согласовали с жителями общины? Речь идет о конкретном изображении герба на флаге города, который находится в зале пленарных заседаний совета общины.

  • "ХРАМ – ЭТО МОЛИТВА ЗА ВОЗВРАЩЕНИЕ АРМЯН ИЗ АЗЕРБАЙДЖАНСКОГО ПЛЕНА!"
    2025-04-26 10:06

    С наступлением весны возобновились работы по строительству храма в Дилижане, которые начались еще в 2019 г. при содействии Рубена Варданяна по совместной программе Святого Эчмиадзина и администрации укрупненной городской общины. Архитектором церковного комплекса, высотой в 37 метров и главным помещением в 375 кв. метров, которое сможет вместить более 300 верующих, является Максим Атаянц. Строительство планируется завершить в 2028 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ