Օվերչուկ․ ԵԱՏՄ-ն ու Վիետնամը բանակցություններ են վարում ազատ առևտրի ազատականացման շուրջ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Վիետնամը բանակցություններ են վարում ազատ առևտրի մասին համաձայնագրի դրույթների ազատականացման շուրջ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«2016 թվականից մենք համաձայնագիր ունենք Վիետնամի հետ, դա առաջին կնքված համաձայնագիրն է։ Ակնհայտ է, որ դրան զգուշորեն են մոտեցել։ Այս պահին բանակցություններ ենք վարում մեր վիետնամցի բարեկամների հետ, որպեսզի որոշ բաներ վերանայենք, վերաբացենք այդ համաձայնագիրը, անկասկած, տանենք դեպի ազատականացում»,-ասել է նա։
Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ Վիետնամի նկատմամբ ԱՄՆ-ն ամենաբարձր մաքսատուրքերն է սահմանել և նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը վիետնամական ապրանքներին թույլ է տալիս դուրս գալ միության շուկաներ:
Ներկայումս ԱԱԳ-ի մասին համաձայնագրեր ԵԱՏՄ-ն կնքել է Իրանի, Վիետնամի և Սերբիայի հետ: Եզրափակիչ փուլում են գտնվում Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հետ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.