Քասախ և Պռոշյան համայնքի բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են Երևան – Աշտարակ ավտոճանապարհը։
Նրանք պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նաախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 250 դրամ է։
«Մեր պահանջն է, որ չմտնեք մեր գրպանը, չդադարեցնեք նախկին երթուղին։ Եթե չանեք, նստացույց ենք անելու այստեղ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն։
«Պռոշյանը լիովին կապված է Երևանին, բոլորի աշխատավայրերը Երևանում են, ուսանողները Երևան են գալիս։ Ճանապարհը ընդամենը 5 կմ է, ի՞նչ է նշանակում մարզային տրանսպորտ, ո՛չ, մերը քաղաքային տրանսպորտն է»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրանք վստահեցրին, որ ոտքով կգնան, բայց չեն օգտվի նոր ավտոբուսներից:
Բնակիչներին վստահեցրին, որ մինչև երկուշաբթի 25 համարի երթուղին կաշխատի, իսկ երկուշաբթի 20–հոգանոց խմբի կընդունեն կառավարությունում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 14:11
Министерство обороны Армении опровергло сообщение Баку о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-04-07 14:05
В мире есть субъект, который периодически ссылается на документ, подписанный в Арцахе в сентябре 2023 года, не имеющий правовую силу. И этим субъектом является отнюдь не руководство Азербайджана. Об этом написал на своей странице в Facebook депутат от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-04-07 13:59
Родители без вести пропавших военнослужащих проводят «акцию молчания» перед зданием правительства РА.
-
2025-04-07 13:56
Россотрудничество планирует открыть контактные, информационные центры Русского дома в ряде городов Армении. Об этом глава Россотрудничества Евгений Примаков заявил на онлайн-конференции с подключением площадки мультимедийного пресс-центра Sputnik Армения.