Դատարանը թույլ է տվել Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա, դատախազությունը՝ ոչ
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կրկին արգելել են մեկնել Գերմանիա։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով` Հակակոռուպցիոն դատարանը ապրիլի 3-ին թույլատրել է, որ Խաչատրյանը 2 ամսով մեկնի Գերմանիա՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար
«Բայց այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշել է հանրային քրեական հետապնդում հարուցել, որից անմիջապես հետո Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Փաստաբանը նշել է, որ ՀՀ ոստիկանությանը կրկին հանձնարարվել է արգելել Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։
Երեմյանն ընդգծել է, որ եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում, և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը։
Հիշեցնենք` դատախազությունը Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից (այդ թվում` որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջում է բռնագանձել 210 անշարժ գույք և ավելի քան 40 մլրդ դրամ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".
-
2025-05-23 13:15
Задержанный по делу о похищении 590000 долларов из здания Следственного комитета Армении – и.о. руководителя Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды СК, утверждающий, что не имеет никакого отношения к происшедшему. Об этом пишет ArmLur.am, ссылаясь на собственные источники.
-
2025-05-23 13:12
В Грузию не допустили сотрудника представительства ЕС в Тбилиси Саймона Ванденбрука, пишет «Новости Грузия».
-
2025-05-23 13:12
Фонд «ЛУЙС» прокомментировал отчёт об исполнении государственного бюджета Армении за первый квартал 2025 года.