Մյանմարի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի, 220 մարդ անհետ կորած է համարվում
Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի, 4850-ը վիրավորվել է, 220-ը՝ անհետ կորել, հայտնում է Reuters-ը։
Մյանմարի ռազմական կառավարության ղեկավար, ավագ գեներալ Մին Աունգ Հլայնգը մայրաքաղաք է վերադարձել հազվադեպ արտասահմանյան ուղևորությունից հետո, որպեսզի Բանգկոկում մասնակցի Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին, որտեղ նա առանձին հանդիպումներ է ունեցել նաև Թաիլանդի, Նեպալի, Բութանի, Շրի Լանկայի և Հնդկաստանի ղեկավարների հետ:
Մոդին կոչ է արել Մյանմարի երկրաշարժից հետո քաղաքացիական պատերազմում հրադադարը մշտական դարձնել և հայտարարել, որ ընտրությունները պետք է լինեն «համպարփակ և վստահելի», ուրբաթ օրը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
2021 թվականին Նոբելյան դափնեկիր Աուն Սան Սու Չժիի ընտրված քաղաքացիական կառավարության տապալումից ի վեր, զինվորականները պայքարում են Մյանմարի կառավարման համար, սակայն տնտեսությունը և հիմնական ծառայությունները, ներառյալ առողջապահությունը, ավերվել են, իսկ իրավիճակն ավելի է խորացել մարտի 28-ի երկրաշարժից հետո:
Հեղաշրջմանը հաջորդած քաղաքացիական պատերազմը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հանգեցրել է ավելի քան 3 միլիոն մարդու տեղահանության, սննդի համատարած պակասի, իսկ բնակչության ավելի քան մեկ երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 14:11
Министерство обороны Армении опровергло сообщение Баку о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-04-07 14:05
В мире есть субъект, который периодически ссылается на документ, подписанный в Арцахе в сентябре 2023 года, не имеющий правовую силу. И этим субъектом является отнюдь не руководство Азербайджана. Об этом написал на своей странице в Facebook депутат от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-04-07 13:59
Родители без вести пропавших военнослужащих проводят «акцию молчания» перед зданием правительства РА.
-
2025-04-07 13:56
Россотрудничество планирует открыть контактные, информационные центры Русского дома в ряде городов Армении. Об этом глава Россотрудничества Евгений Примаков заявил на онлайн-конференции с подключением площадки мультимедийного пресс-центра Sputnik Армения.