ՌԴ-ի և ԱՄՆ-ի նոր շփումները հնարավոր են արդեն հաջորդ շաբաթ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր շփումներին կարելի է սպասել արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Նրա խոսքով` փխրուն հույս կա, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը վերականգնվել է, սակայն պետք է դիմակայել երկրների միջև ջերմացումը խափանելու փորձերին:
«Այս պահին փխրուն հույս կա, որ երկխոսությունը վերականգնվել է, բայց, անշուշտ, պետք է դիմակայել, այդ թվում` տեղեկատվական հարձակումներին, որոնք տեղի են ունենում զգացվող ջերմացումը խափանելու համար»,-ասել է Դմիտրիևը։
Նա նշել է, որ ներկայումս Սպիտակ տունը վիթխարի ճնշմում է զգում բոլոր կողմերից, այդ թվում` երկրի ներսում:
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների մեր գործընկերները հասկանում են, որ պետք է վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը, որ Ռուսաստանը դիմացել է ռազմավարական պարտություն հասցնելու այն փորձին, որը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում էր հասցնել նրան։ Դիմացել է արժանապատվորեն»,-հավելել է ՌՈւՆՀ ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները կայացել են մարտի 24-ին Էր Ռիադում և տևել են ավելի քան 12 ժամ։ Սպիտակ տունը և Կրեմլը հայտարարություն են տարածել Սաուդյան Արաբիայում փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.