Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև եռակողմ համագործակցության մեխանիզմ կստեղծվի
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այս մասին Տաշքենդում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահի և թուրքական պատվիրակության հետ։
«Հունիսին կայցելեմ Թուրքիա և ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ խոսելու երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մասին արդեն Թուրքիայում։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսեց եռակողմ ձևաչափի մասին, որի վրա մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ստեղծենք եռակողմ ձևաչափ՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։ Նման փորձ ունենք նաև միջազգային հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով։ Հիմա ընդհանուր ցանկություն կա այդ ֆորմատը բարձրացնել խորհրդարանների նախագահների մակարդակի։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ցանկանում է, որ այս ձևաչափը հնարավորինս շուտ ստեղծվի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:09
Полиция Армении осуществляет усиленное дежурство, в рамках которого проводятся профилактические работы. Об этом говорится в заявлении МВД Армении.
-
2025-06-20 18:07
В региональных подразделениях АРФ "Дашнакцутюн" проходят незаконные задержания и обыски. Об этом сообщил в соцсетях представитель верховного органа партии Ишхан Сагателян.
-
2025-06-20 18:04
Этери Карапетян – супруга бизнесмена, благотворителя Самвела Карапетяна опубликовала пост в соцсетях, в котором подчеркнула, что их семья всегда была, есть и будет рядом с армянским народом и Армянской Апостольской Церковью.
-
2025-06-20 18:01
Очередь дошла и до АРФ Дашнакцутюн. Только что имели место незаконные задержания и обыски в отношении ответственных товарищей областных структур АРФД. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФД.