Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ
Այն իշխանությունը, որը 2023-ին հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչև այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ` իրականությունն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել» Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԳ նախարարության վերջին հայտարարությանը։
Նա նշել է, որ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե «ԼՂ հայության բռնի տեղահանության և ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում:
«2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների և դիրքորոշման մասին չի համարձակվել ասել:
Ի վերջո, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր:
Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում»,-ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).