ՀՀ ստորաբաժանումները չեն կրակել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Հայկական ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` արձագանքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարարած հաղորդագրությանը։
«Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է` ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 06:15
На площадке Евразийской экономической комиссии под руководством директора Департамента торговой политики ЕЭК Владимира Серпикова и директора Департамента санитарных, фитосанитарных и ветеринарных мер ЕЭК Владимира Синкевича состоялось обсуждение с представителями государственных органов, деловых ассоциаций и бизнеса вопросов доступа сельхозпродукции из стран Евразийского экономического союза на иранский рынок.
-
2025-04-17 06:12
Мэрия Еревана в рамках своих полномочий готова содействовать решению проблемы жилого комплекса, построенного по адресу: ул. Анастаса Микояна, 64 (административный район Давидашен). Об этом столичный градоначальник Тигран Авинян сообщил в соцсети после встречи с обманутыми дольщиками.
-
2025-04-17 06:06
Венгрия заблокировала выделение Европейским союзом дополнительных 20 миллионов евро в виде «нелетальной» военной помощи Армении через Европейский фонд мира (EPF).
-
2025-04-17 06:00
Конституционный суд Армении признал закон "О конфискации незаконно нажитого имущества" соответствующим Основному закону страны. Об этом сообщает пресс-служба суда.