Պրիմակով․ Ադրբեջանում Ռուսական տան աշխատանքը կարող է վերականգնվել
Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարությունը շարունակում է բանակցել ադրբեջանական կողմի հետ՝ փորձելով փոխզիջումային տարբերակ գտնել Ադրբեջանում Ռուսական տան գործունեության հարցում։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։
Հիմնական խնդիրն այն է, որ անհնար է դաշնային գործակալությունը գրանցել որպես իրավաբանական անձ:
Նրա խոսքով` ներկայացուցչության գրանցումը չափազանց դժվար է իրավական տեսանկյունից, քանի որ Ռոսսոտրուդնիչեստվոն գործադիր իշխանության դաշնային մարմին է։
«Մենք շարունակում ենք փոխզիջումներ փնտրել։ Երկու կողմն էլ՝ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական, կառուցողական և լավատեսական են տրամադրված։ Հուսով ենք, որ լուծում կգտնվի, և «Ռուսական տան» աշխատանքը կվերսկսվի ամբողջ ծավալով», – նշեց Պրիմակովը։
Հիշեցնենք` Ադրբեջանը փետրվարի 3-ին ռուսական կողմին պաշտոնապես ծանուցել է Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ Ադրբեջանի իշխանությունները բացատրել են` պատճառն այն է, որ կազմակերպությունը գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը հակասում է տեղական օրենսդրությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.