ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել
Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
«Նոր փաստաթղթերը շրջանառության մեջ կլինեն 2026թ.–ի կեսից։ Կգործի 23 գրասենյակ, 2-3-ը` Երևանում, մնացածը` մարզերում։ Այդ գրասենյակներում կընդունվեն կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրման դիմումները»,– նշեց նա։
Դավթյանի խոսքով` գրասենյակներում կներդրվեն սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հավաքել բոլոր անհրաժեշտ կենսաչափական տվյալները: Նա վստահեցրեց, որ չնայած այս փոփոխությամբ, գրասենյակների թիվը կկրճատվի (47-ից կդառնա 23), բայց ծառայության որակը չի տուժի։ Չեն լինելու հերթեր, քանի որ ծառայությունները մատուցվելու են էլեկտրոնային եղանակով։
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա նա նշեց, որ ընկերության հետ պայմանագիր դեռ չի կնքվել, բայց սակագները կարող են աննշան փոխվել:
Ի դեպ, նոր համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:04
Этери Карапетян – супруга бизнесмена, благотворителя Самвела Карапетяна опубликовала пост в соцсетях, в котором подчеркнула, что их семья всегда была, есть и будет рядом с армянским народом и Армянской Апостольской Церковью.
-
2025-06-20 18:01
Очередь дошла и до АРФ Дашнакцутюн. Только что имели место незаконные задержания и обыски в отношении ответственных товарищей областных структур АРФД. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФД.
-
2025-06-20 17:30
В эти минуты полицейские несут усиленную службу по всей территории правительственных дач Конда, где проживает премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-20 17:26
Бизнесмен, меценат Самвел Карапетян арестован незаконно по решению судьи, неизвестного профессиональному сообществу. Об этом говорится в заявлении, распространенном Советом защиты Самвела Карапетяна.