Ֆրանսիան խոստացել է Ադրբեջանին «կոշտ պատասխան» տալ
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Մանուել Վալսը դատապարտել է «ապակայունացման նոր փորձերը»՝ Ադրբեջանի պետության կողմից աջակցվող կազմակերպության՝ Բաքվի նախաձեռնող խմբի նամակից հետո, որում առաջարկել Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագայի շուրջ բանակցություններում հանդես գալ իբրև միջնորդ:
«Հանդես գալով մեր միասնության դեմ ուղղված ապակայունացման այս փորձերին՝ Ֆրանսիան միշտ հաստատուն և կոշտ պատասխան կտա»,-ըստ Le Figaro-ի՝ հայտարարել է Վալսը։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Բաքվի նախաձեռնող խմբին, որն Ադրբեջանի տարածքից գործողություններ է իրականացնում՝ ուղղված «արտերկրում Ֆրանսիայի ռազմավարական շահերի դեմ»։
Վալսին ուղարկված նամակում Բաքվի խումբը հայտարարել է, որ առաջարկում է «նախաձեռնություն Ֆրանսիայի կառավարության և Կանակիի (անկախության շարժման կողմից Նոր Կալեդոնիային տրված անվանումը - խմբ.) միջև անաչառ միջնորդության նախաձեռնություն, որի նպատակն է նոր շունչ հաղորդել քննարկումներին և նպաստել դրանց»:
Ամիսներ շարունակ Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայի և այլ անդրծովյան տարածքների գործերին միջամտելու և շահարկելու մեջ՝ երկու մայրաքաղաքների միջև լարվածության ֆոնին՝ Ադրբեջանի պատմական հակառակորդ Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատճառով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.