ԵԽ պատգամավոր․ ՀՀ-ի և Թուրքիայի հաշտեցումը հնարավոր է միայն եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Ոչ ոք չի մեղադրում Թուրքիայի ներկայիս սերնդին ցեղասպանության մեջ, բայց նրանք պատասխանատու են իրենց նախնիների արածի համար»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերը՝ հավելելով, որ ցեղասպանության չճանաչումը հանգեցնում է ողբերգության կրկնությանը:
Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը պետք է վերջապես ընդունի, որ 110 տարի առաջ ցեղասպանություն է կատարվել հայերի նկատմամբ։
«Նույնը վերաբերում է իմ սերնդին։ Մենք ոչ մի վատ բան չենք արել, քանի որ մենք չենք ապրել, երբ Հոլոքոստն էր: Բայց մենք գիտենք, որ դա եղել է, նպատակ կար ոչնչացնել բոլոր հրեաներին։ և մենք պետք է իմանանք, որ դա տեղի է ունեցել, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի։
Ուստի, թուրքական կառավարությունը վերջապես պետք է ընդունի, որ 110 տարի առաջ կատարվածը ցեղասպանություն էր հայ ժողովրդի դեմ։ Եվ կա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» այս հրաշալի գիրքը, որտեղ բացատրվում է ցեղասպանությունը։ Այնպես որ, ընդունեք դա և արեք ամեն ինչ, որպեսզի այն չկրկնվի: Եվ դա է նաև պատճառը, որ մենք աջակցում ենք հայ ժողովրդին»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Խոսելով այն մասին, թե հանուն Թուրքիայի հետ հաշտեցման արժե արդյոք հրաժարվել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից, Հելմուտ Բրանդշտատերը նշել է.
«Գիտեք, հաշտեցումն անհրաժեշտ է, բայց հաշտեցումը միշտ պահանջում է փաստերի ըմբռնում և ընդունում: Եվ ես կարծում եմ, որ թուրքերը պետք է դա հասկանան։ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հաշտություն չէր լինի, եթե գերմանացիները չընդունեին, որ դա արել էր գերմանական կառավարությունը: Ոչ թե 1945-ի գերմանական կառավարությունը, այլ հենց Հիտլերը, հենց գերմանացիները, և ավստրիացիները, որոնք փորձեցին սպանել բոլոր հրեաներին, փորձեցին կազմակերպել Հոլոքոստը։
Եվ միայն այն պատճառով, որ նրանք դա գիտակցեցին, հնարավոր եղավ հասնել խաղաղության և հաշտեցման: Այնպես որ, ես կարծում եմ, որ հաշտեցումը կարևոր է, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դուք ընդունեք փաստերը»,- նշել է մեր զրուցակիցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-14 09:17
Посольство США в Армении выступило с заявлением, в котором настоятельно призвало правительство поощрять лиц, нелегально находящихся в Соединенных Штатах, покинуть страну. Данное заявление опубликовано на странице посольства в Facebook.
-
2025-04-14 09:15
Президент США Дональд Трамп настроен предельно серьезно, когда говорит, что может в том числе применить военные средства для того, чтобы Иран не смог обладать ядерным оружием. Об этом заявил глава Пентагона Пит Хегсет в интервью телеканалу Fox News.
-
2025-04-14 09:14
Святая Армянская Апостольская Церковь отпраздновала 13 апреля Вербное воскресенье – в память о торжественном входе Господнем в Иерусалим.
-
2025-04-14 09:12
Дональд Трамп прошел первый медицинский осмотр со времени вступления в должность 47-го президента США. Заключение опубликовано в воскресенье на сайте Белого дома.