Գևորգյան․ Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ
Բաքվում հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող խայտառակ դատավարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, ո՛չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»»,– ասել է Գևորգյանը:
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է` ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է:
«Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են: Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները»,– հայտարարել է Գևորգյանը:
Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մշտապես ուշադրություն է դարձվում Գազայում տիրող իրավիճակին, սակայն շարունակվում է անտեսվել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը:
Պատգամավորի խոսքով` նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։
«Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ»,– ընդգծել է նա։
Ըստ Գևորգյանի` Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունը վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-14 09:17
Посольство США в Армении выступило с заявлением, в котором настоятельно призвало правительство поощрять лиц, нелегально находящихся в Соединенных Штатах, покинуть страну. Данное заявление опубликовано на странице посольства в Facebook.
-
2025-04-14 09:15
Президент США Дональд Трамп настроен предельно серьезно, когда говорит, что может в том числе применить военные средства для того, чтобы Иран не смог обладать ядерным оружием. Об этом заявил глава Пентагона Пит Хегсет в интервью телеканалу Fox News.
-
2025-04-14 09:14
Святая Армянская Апостольская Церковь отпраздновала 13 апреля Вербное воскресенье – в память о торжественном входе Господнем в Иерусалим.
-
2025-04-14 09:12
Дональд Трамп прошел первый медицинский осмотр со времени вступления в должность 47-го президента США. Заключение опубликовано в воскресенье на сайте Белого дома.