ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՉԷ ԼՈՒԾԱՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․
«Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:
Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:
Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:
Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:
Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:
Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:
Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:
Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:
Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:
Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:
Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.