Последние новости

Ադրբեջանի շարունակական հարձակումները և միջազգային արձագանքի բացակայությունը

Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:

Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:

Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող:

Տիգրան Աբրահամյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ