Последние новости

Երկրաշարժ Արցախի Վանք գյուղի մոտակայքում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Արցախի Վանք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում։

«Օջախի 10 կմ խորությամբ 33 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ապրիլի 8-ին` տեղական ժամանակով 00:35-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,– ասված է հաղորդագրությունում:

Ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։

Sputnik Արմենիա



ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ