Պեկինն աջակցում է ՌԴ–ի նախաձեռնությանը. ԱԳՆ–ն` Իրանի միջուկային խնդրի մասին
Չինաստանն աջակցություն է հայտնում Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ եռակողմ խորհրդակցություններ անցկացնելու ռուսական նախաձեռնությանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այսօր կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Նա նշել է, որ Պեկինը ողջունում է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Իրանի միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծմանը։
«Մենք աջակցում ենք Ռուսաստանի կողմից փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների անցկացմանը և նրա ներդրմանը խաղաղ կարգավորման գործում»,– նշել է դիվանագետը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև խորհրդակցություններ տեղի կունենան ապրիլի 8-ին Մոսկվայում։ ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաստատել է, որ բանակցությունները տեղի կունենան փորձագիտական մակարդակով։
Նախաձեռնությունն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որը ևս մեկ անգամ հայտնել է Թեհրանի հետ նոր միջուկային գործարքի հասնելու ցանկության մասին` կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ, ինչպես ինքն է ասում, «աննախադեպ ռմբակոծությունների ճանապարհով»:
Չինաստանը պնդում է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման միակ ճիշտ ճանապարհը դիվանագիտությունն է։ Ավելի վաղ՝ մարտի կեսերին, ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը Պեկինում նման բանակցություններ արդեն անցկացրել են փոխարտգործնախարարների մակարդակով։
Զուգահեռաբար Իրանը շարունակում է երկխոսությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մյուս մասնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ «Եվրոպական եռյակի» հետ հանդիպումները տեղի են ունեցել փետրվարին և մարտի վերջին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.