Բեսենթ․ Մոտ 70 երկիր դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով քննարկել սակագների իջեցումը
Մոտ 70 երկրների ներկայացուցիչներ առաջարկել են ԱՄՆ-ին սկսել մաքսատուրքերի մեղմացման շուրջ բանակցությունները. այս քննարկումները կարող են տևել մինչև հունիս։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«50, 60, թերևս գրեթե 70 երկրներ դիմել են Թրամփի վարչակազմին՝ բանակցություններ վարելու առաջարկով: Ապրիլը, մայիսը և, հնարավոր է, հունիսը շատ հագեցած կլինեն»,- ասել է Բեսենթը Fox Business հեռուստաալիքին:
Ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, նա «օտարերկրյա ներկայացուցիչներին խորհուրդ է տվել զսպվածություն պահպանել, չսրել իրավիճակը և մոտենալ» Վաշինգտոնի վարչակազմին «կոնկրետ առաջարկներով», թե ինչպես են նրանք «ծրագրում նվազեցնել մաքսատուրքերը, վերացնել ոչ սակագնային խոչընդոտները, դադարեցնել արժութային մանիպուլյացիաներն ու սուբսիդիաները»։ Այդ դեպքում «Թրամփը պատրաստ կլինի ինչ-որ պահի բանակցություններ սկսել»,- ասել է նա։
«Մենք հասել ենք սակագների վերին սահմանին, և ես ակնկալում եմ, որ հաջող բանակցությունները թույլ կտան հասնել դրանց աստիճանական իջեցմանը, սակայն շատ բան կախված կլինի այլ երկրներից։ Նախագահ Թրամփը մտադիր է մասնակցել այդ գործընթացին, և նա, ինչպես և մեզանից շատերը, համոզված է, որ մինչ այժմ [փոխադարձ առևտրի] պայմանները անարդար էին։ Ուստի բանակցությունները խոստանում են կոշտ լինել»,- ավելացրել է Բեսենթը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.