Հասանով․ Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական մարմինները
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները։ Մահացածների մարմինները պահվում են հատուկ սառնարաններում, որոնք առկա են դիահերձարաններում։ Նման սառնարաններ կան առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի բոլոր հանրապետական քաղաքային և շրջանային մասնաճյուղերում։ Սառնարանների ջերմաստիճանը կարգավորվում է անձնակազմի կողմից։ Բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ կանգնեցնել մարմինների քայքայման գործընթացը. նրանք միայն կարողանում են որոշ չափով դանդաղեցնել այն։ Երբեմն այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագործել այլ լրացուցիչ միջոցներ՝ դիակը ֆորմալինով ֆիքսել և այլն»,- նշել է նա։
Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռևս չի հաջողվում տեղափոխել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.