Ինչո՞ւ է ԼՂ-ից տեղահանվածների անձնագրերում ծննդավայրը նշվում Ադրբեջան. պարզաբանում է ՆԳՆ-ն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայրը որպես Ադրբեջան է նշվում որոշ իրավական և տեխնիկական պատճառներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Արցախցիները վերջին շրջանում հաճախ են այդ մասին բարձրաձայնում ու ընդգծում, որ այդ հանգամանքն իրենց բարկացնում է։ Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության կրճատման կամ առհասարակ վերացման հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ նրանք այդ հարցն էլ են բազմիցս բարձրացրել։
«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինը, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում»,– հայտնեցին ՆԳՆ–ից։
Ըստ պարզաբանման` ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։
Գերատեսչությունն ընդգծում է, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Այդ խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։
«Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին արցախցիները հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և քննարկել էին իրենց անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան նշելու հանգամանքը։ Խաչատրյանը նշել էր, որ Ադրբեջանը ICAO–ին (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) այդ հարցով դեռ 2015–ից է դիմել, բայց որոշումը կայացվել է բռնի տեղահանումից հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.