ՀՌՀ․ Հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար
Հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների և հաղորդումների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար։ Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի տեսալսողական լրատվամիջոցներում տեղեկատվության ազատության գործունեության և վիճակի մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Այդ կապակցությամբ հանձնաժողովի ղեկավարն առաջարկել է որոշակի սահմանափակումներ մտցնել։
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողներ չլինեն։ Վերջին երկու տարվա իրադարձությունները ապացուցեցին, որ մենք իրավացի էինք»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, դա վերաբերում է ոչ միայն ռուսական ծրագրերին, այլև մյուսներին։ Միաժամանակ, Հակոբյանը հավելեց, որ ռուսական հեռուստաալիքների մշտական հիշատակումները ոչ այլ ինչ են, քան սովորական մանիպուլյացիա։
«Ֆրանսիան նույնպես վերջերս մեծ ջանքեր է գործադրել մեր հանրային մուլտիպլեքսում երկու ծրագիր ունենալու համար: Ես հանդիպեցի Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, հանդիպեցի նաև փոխդեսպանի հետ: Երկրորդ հանդիպման ժամանակ բավականին լուրջ քննարկումներ ունեցանք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում…Մեր նամակներում, այդ թվում՝ գաղտնի, մենք բարձրաձայնել և ներկայացրել ենք այն բոլոր փաստարկները, որոնք ունեցել ենք վերոնշյալ արգելքի վերաբերյալ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Նա նաև մատնանշեց աշխարհում տիրող անկայուն իրավիճակը՝ հիշեցնելով այդ կապակցությամբ ծագող սպառնալիքները։
«Մենք կարող ենք դառնալ հարթակ, որտեղ տեղեկատվական պատերազմ կսկսվի մեզ բարեկամ երկրների միջև, օրինակ՝ Արևմուտքի և Իրանի միջև»,- նշեց Հակոբյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.