ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԿՐԿՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ԹԵԶԵՐԸ
Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ-ին
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ–ին։
«Ինչու՞ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին:
1․ Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ եք տալիս Ադրբեջանին անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները:
2․ Արդյո՞ք դուք երբևէ հղում եք արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի:
3․ Արդյո՞ք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարար հիմք է անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը:
4․ Արդյո՞ք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացել է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ:
5․ Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչու՞ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչու՞ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:
6․ Արդյո՞ք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:
7․ Ինչու՞ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ կերպով մղելով մեր ժողովրդին սովամահության:
8․ Ինչու՞ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը:
9․ Ինչու՞ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն 'վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից:
10․ Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու:
11․ Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ու՞մ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները...»։
Հիշեցնենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).