Последние новости

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ Է ԴՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

- Տիկին Սահակյան, շուտով արդեն երեք ամիս կլինի, ինչ շարունակվում է Արցախի առաջնորդների և մյուս հայ գերիների այսպես կոչված «դատավարությունը»: Թեև ի սկզբանե ադրբեջանականլրատվամիջոցները «սպառնում էին», որ այն դառնալու է «Նյուրնբերգյան դատավարություն», սակայն հիմա հենցիրենք ենք դժգոհում, որ ակնկալվող հնչեղությունը չկա, անգամ ադրբեջանցի լրագրողներիներկայությունն է սահմանափակված: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

- Թե՛ նախաքննությունը, դե՛այսպես կոչված «դատաքննությունը» իրականցվում են միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով, և ակնհայտ է, որ խախտված է հայ քաղբանտարկյալների և գերիների արդար դատաքննության իրավունքը:

Այդ «դատավարությունները» ոչ մի աղերս չունեն Նյուրենբեգյանի հետ: Անգամ զուգահեռն է ծիծաղելի: Նյուրենբերգյան դատավարությունն անցկացվել է մի քանի պետությունների համատեղ ջանքերով ստեղծված միջազգային տրիբունալի կողմից, և այն գործունեությամբ նպաստեց միջազգային քրեական դատարանի ձևավորմանը: Այն առաջնորդվում էր իրավունքի սկզբունքներով: Գործընթացում ներգրավված են եղել հեղինակավոր դատավորներ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, լրագրողներ:

Փաստն այն է, որ Ադրբեջանում ընթացող «դատավարությունները» փակ են, գաղտնի և ոչ հրապարակային, ինչը ևս արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախատում է: Միջազգային այն մասնագետների մուտքը Ադրբեջան, որոնք իրավասու էին անկախ դիտորդություն իրականացնել, մերժվել է: Անգամ ադրբեջանական լրատվամիջոցներին են գրում, որ նիստերին մասնակցում են միայն «Ազերթաջ» պետական լրատվամիջոցի լրագրողները, իսկ մյուսների մասնակցությունը սահմանափակված է: Ի՞նչ Նյուրենբերգի մասին կարող է խոսք լինել: Մենք գործ ունենք ձևական մի պրոցեսի հետ, որը իրավական գործընթացի ծաղր է:

- Վերջին նիստերից հրապարկվեցին տարբեր ցուցմունքներ. խոսեցին Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը: Ի՞նչ կասեք այդ մասին:      

- Հայ գերիների իրական ցուցմունքների մասին տեղեկություններ չունեք: Գիտենք միայն այն, ինչ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով մեկ գործակալության ինֆորմացիայի վրա: Այլընտրանքայինտեղեկություն ստանում ենք Ռուբեն Վարդանյանի միջոցով, որը փորձում է ցանկացածեղանակով ինչ-որ բան փոխանցել , և որոշ սահմանափակ տեղեկություններ նրա մասնավոր փաստաբաննէ փոխանցում ընտանիքին: Չմոռանանք, որ Ռուբեն Վարդանյանի՝ «դատավարությունների» մեկնարկից առաջ արված հայտարարությունըչափազանց կարևոր նշանակություն ուներ:

Ակնհայտ է, որ բոլորի նկատմամբ կա մեծ ճնշում, բայց անգամ այդ պայմաններում նրանց հայտարարությունները ցույց են տալիս, որ Արցախն ունեցել է ինքնորոշման իրավունք և իրավաչափորեն իրացրել է անկախ լինելու իր իրավունքը:

- Երեկ շարունակվեցին Ռուբեն Վարդանյանի «գործով» լսումները, ինչը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Արդեն երրորդ նիստն է, որ ադրբեջանցի մի խումբ զինվորականներ հայտարարում են, որ իրենք վիրավորվել են պատերազմական գործողություններիժամանակ, Ռուբեն Վարդանյանի մասին գիտեն սոցցանցերից, բայց, միևնույն է, նրա համար առավելագույն պատիժ են պահանջում: Ի՞նչ կասեք այս աբսուրդի մասին:

- Ճիշտ եք նկատել: Ինձ նույնիսկ զարմացնում է, որ այդ աստիճան անհեթեթությունընրանք հրապարակային են դարձնում, քանի որ այս ամենը հետագայում ուղղվելու է հենց իրենց դեմ: Ակնհայտ է, որ այստեղ, ինչպես նշեցի, որևէ իրավական գործընթաց չկա: Բոլոր լուրջ մասնագետների համար այդ ամենը ոչ միայն արժանահավատ չէ, այլև զավեշտալի է: Հավանբար, այդ ամենը հրապարակվում է ներքին լսարանի համար և փորձում են «հիմքեր ստեղծել» Վարդանյանին սպառնացող ցմահ ազատազրկման պատժաչափի համար: Իզուր չէ, որ բոլոր մյուս գերիներին հարցեր են տալիս, թե որտեղից են ճանաչում Վարդանյանին:

Պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունը հետևում է գործընթացին: Երկու օր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին հայտարարեց, որ արդեն երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին դիմել էԱդրբեջան այցելելու համար, և պատրաստվում է դիմել երրորդ, չորրորդ անգամ։ Սրան ի պատասխան՝ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները ցինիկաբար գրեցին, թե ՝ «Դու չես հասնի Բաքու»:Եթե այս այցն էլ չկայանա, միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանա, որ գործ ունի մի երկրի հետ, որ իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, և դրան արժանի պատասխան պիտի տա ու  պատժամիջոցներ կիրառի:

Ցանկացած դեպքում, մենք շարունակելու են մեր աշխատանքը միջազգային բոլոր կառույցների հետ և ցույց ենք տալու այս «դատական գործընթացի» ձևական, անհեթեթ ու հակաիրավական բնույթը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ