Последние новости

ՆՐԱՆՔ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՆԱՎ ՈՉ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ. ՆՐԱՆՔ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԳՆ անվանյալ գերատեսչության այն հերթական հակահայկական հայտարարության կապակցությամբ չդադարող հասարակական վրդովմունքի խորապատկերին, որ «արցախցիների իրավունքների հարցը հանվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման» օրակարգից», հայտնվեց վրդովմունքի ալիք բարձրացրած ևս մեկ հաղորդագրություն: Ըստ Yerevan Today ռեսուրսի, Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը՝ Nankr.am-ը (Ազգային ժողով), Nkr.am-ը (Արտաքին գործերի նախարարություն), Nkrgov.am-ը (կառավարություն), Milnkr.am-ը (Պաշտպանության բանակ) և մյուսներն այլևս չեն գործում։

Ավելին, պարզվում է, որ դա տեղի է ունեցել դեռեվս անցած տարվա փետրվարին, և փակվել են կայքերը, ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից։

«Կապվեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորում և կամ բացատրություն կտան վերոնշյալ խնդրին: Ժամեր անց ԱԱԾ-ից հետզանգ ստացանք և առաջարկեցին դիմել գրավոր։ …Զավեշտ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արգելել է կայքերում թարմացումներ անել, այլ պարզապես կարգադրել է փակել, և տասնամյակներով գործած կայքերը՝ բազմահազար արխիվային նյութերով, պարզապես ոչնչացվել են»,- նշում է Yerevan. Today-ը։

Տարօրինակ է, իհարկե, որ վերոնշյալ ռեսուրսների անհետացման մասին լայն հանրությանը հայտնի դարձավ միայն հիմա՝ ավելի քան մեկ տարի անց։ Բայց բավական ցուցանշական է, որ նույն ժամանակահատվածում՝ 2024-ի փետրվարին, արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հանվեց Արցախին նվիրված, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասին բաժինը։ Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն այն ժամանակ անվանեց այդ փաստը «պատմության վերաշարադրում», արձանագրելով « Եթե դա տեխնիկական սխալ չէ (որը ես կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»։

Когда с сайта МИД будет удален раздел, посвященный Геноциду армян?

Ավելի ուշ պատերազմի մասին բաժինը վերականգնեցին, սակայն բռնկված սկանդալն այնքան աղմկալի էր, որ գերատեսչությունը ստիպված էր արձագանքել։ Ավելի ճիշտ, ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանը ակնհայտ սուտ հրամցրեց հանրությանը, թե իբր՝ «կայքը թարմացվում է, բաժինը հանված չէ, բովանդակությունը հասանելի կլինի պատշաճ ժամկետներում»։ Եվ երեսպաշտորեն կոչ արեց «զերծ մնալ այդ թեմայի անհարկի շահարկումներից»։

Այդ ժամանակից անցել է մեկ տարի և երեք ամիս. ԱԳՆ կայքում բաժինը դեռևս չկա, թեև գլխավոր էջում դրա հղումը մնացել է։ Այնպես որ մեծ ցանկություն է առաջանում հարցնել Արաբատ Միրզոյանի հանցավոր հրահանգների հնազանդ կատարողին. «պատշաճ ժամկետները» դեռ չե՞ն լրացել, թե՞ ի սկզբանե գիտեիք, որ խոսքն ամենևին էլ տեխնիկական թարմացման կամ ժամկետների մասին չէ:

Է՛լ ավելի վաղ՝ 2023-ի հուլիսին, Գլխավոր դատախազության կայքից հանկարծ անհետացավ 1988-1991թթ. հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործություններին նվիրված բաժինը: Այնտեղ ներկայացված փաստաթղթերի մեծ մասը Սումգայիթի ցեղասպանության ականատեսների վկայություններն էին, կային նաև Արցախի Մարաղա գյուղի ողբերգության և «Կոլցո» գործողության մասին պատմող նյութեր: Ավելի ուշ հարյուրավոր փաստաթղթերի հսկայական ծավալից վերականգնեցին ընդամենը մոտ 30-ը։

Գլխավոր դատախազության աշխատակիցները նույնպես այն ժամանակ հայտարարեցին, թե նյութերի անհետացումը կապված է «կայքի տեխնիկական վերակառուցման» հետ։ Հիմա հարց Աննա Վարդապետյանի գերատեսչությանը. գրեթե երկու տարի անց տեխնիկական վերակառուցումը դեռ չի՞ ավարտվել, թե՞ հսկայական ու չափազանց կարևոր արխիվի անհետացումը (միայն սումգայիթյան վկայություններն այնտեղ ավելի քան 280-ն էին) Փաշինյանի հրամանի կատարումն է և կրում է բացառապես քաղաքական բնույթ՝ Բաքվի պահանջը բավարարելու նպատակով։

Եթե այս բոլոր փաստերին հավելենք հայ ժողովրդի պատմությունը կոպտորեն խեղաթյուրող դասագրքերը և ընդհանրապես դպրոցական ծրագրի բովանդակությունը, «Փառքի անկյունների» վերացումը դպրոցներում ու բուհերում, Արցախյան առաջին ազատամարտի, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների պսակազերծումն ու մոռացումը և բազմաթիվ այլ բաներ, ապա մնում է ևս մեկ անգամ արձանագրել, որ օկուպացիոն ռեժիմը թուրքերի պահանջով համակարգված կերպով ոչնչացնում է այն ամենը, ինչ կապված է Արցախի և հայ ժողովրդի Ազգային-ազատագրական պայքարի հետ: ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը դրա նոր հաստատումն է։

Մեր աչքի առաջ տեղի ունեցող հանցագործության կարևորագույն տեսանկյունը կապված է նաև Արցախի Հանրապետության պաշտոնական կայքէջերում զետեղված վիթխարի արխիվի, ըստ էության՝ հայկական երկրորդ պետության պատմության ոչնչացման հետ: Ի՜նչ հրեշավոր ատելությամբ պիտի բռնված լինես հայ ժողովրդի և նրա անքակտելի մասի՝ Արցախի հանդեպ, որպեսզի նման մոլեգնությամբ համացանցից ջնջես 1988-2023 թվականների իրադարձությունների հետ կապված ամեն ինչ։

Եվ զուգահեռաբար էլ սոցցանցերում քսի տաս «ֆեյքերի ֆաբրիկայիդ» արցախցիների դեմ նույնքան լկտի արշավի՝ փորձելով թշնամական մթնոլորտ ստեղծել ցեղասպանություն վերապրած հայրենակիցներիդ շուրջ և ստիպել նրանց հուսահատված հեռանալ արդեն Հայաստանից

Ցուցանշական է, որ հայոց պատմության ջնջման և խեղաթյուրման գործընթացին լծվել են գրեթե բոլոր պրոֆիլային կառավարական կառույցները, որոնցից յուրաքանչյուրը Նիկոլի հրամանով պատրաստակամորեն կատարում է հանցագործության իր բաժինը. ԿԳՄՍՆ, ԱԳՆ, Գլխավոր դատախազություն, ԱԱԾ

«Բայց ի՜նչ ուռոդ ժամանակներում ենք ապրում, երբ Արցախի պետական կայքերի անվտանգությունը ապահովող կառույցը այդ կայքերը փակում է։ Որ կինո նկարեին, սկի սենց ստոր սցենար չէին գրելու...»,- այս առնչությամբ գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Իսկ մեզ մնում է ավելացնել արդեն բազմիցս, այդ թվում նաև «ԳԱ»-ի էջերից հնչած բնավ ոչ հռետորական հարցը. իսկ ե՞րբ է ԱԳՆ կայքից հեռացվելու Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժինը: «Պատշաճ ժամկետներո՞ւմ»:

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

  • "ПОСЛЕ НАС – ТОЛЬКО ПОТОП»: ПОЧЕМУ АРАБАТ ВЫКЛЯНЧИВАЕТ У ТУРОК "МИРНОЕ СОГЛАШЕНИЕ"?
    2025-04-16 09:15

    Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ