ԱԽ-ի քարտուղարն ամեն կերպ հերքում է ադրբեջանական ուժերի կուտակումը սահմանի մոտ
Անվտանգության խորհրդի քարտուղարն ամեն կերպ հերքում է ադրբեջանական ուժերի կուտակումը սահմանի մոտ։
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողները Գրիգորյանից փորձել են պարզել, թե ինչ է կատարվում սահմանին, և արդյոք ամեն ինչ կավարտվի ռազմական գործողություններով։
Սահմանի մոտ ադրբեջանական ուժերի կենտրոնացվածության մասին հարցի առունմով Գրիգորյանը հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկությունը, և խորհուրդ է տվել չհավատալ այդ լուրերին։
Գրիգորյանը հավաստիացրել է, որ եթե ստույգ տեղեկություն լինի, ՊՆ-ն անպայման կներկայացնի հանրությանը։ Նա հիշեցրել է, որ գերատեսչությունը պարբերաբար հերքում է հակառակորդի կեղծ պնդումները և շարունակում է աշխատել հայկական կողմի՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկի իրականացման ուղղությամբ։
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմը նույնպես սկսվել է հերքումների շարանով, Գրիգորյանը հայտնել է՝ դա ձեր գնահատականն է։ «Եթե կեղծ տեղեկություններ են տարածվում, մեզ մեղադրում են, ի՞նչ է, չհերքե՞նք, Հայաստանը շարունակելու է հերքել և պնդել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վրա»,- ասել է Գրիգորյանը։
Վերադառնալով կուտակումների թեմային՝ ԱԽ քարտուղարը կրկնել է այն միտքը, որ եթե հավաստի տեղեկություն հայտնվի, այն հասանելի կլինի հանրությանը, ապա սկսել է հետաքրքրվել, թե որտեղից լրագրողին նման տվյալներ։ Լրագրողը վստահեցրել է, որ աղբյուրը հուսալի է։ Գրիգորյանը կասկած է հայտնել։ «Խնդրեք ձեր մարդուն ձեզ ավելի հստակ տեղեկություն տալ։ Ես ենթադրում եմ, որ նա նման բան չի տեսել, որովհետև եթե տեսած լիներ, ապա մեր համակարգերն էլ տեսած կլինեին։ Եթե սպառնալիք տեսնենք ՀՀ-ի համար, կներկայացնենք հասարակությանը»,- մանտրայի պես կրկնել է Գրիգորյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.