Սիրանուշ Սահակյան. Բաքվում ԿԽՄԿ-ի գործունեությունը հայտնվել է սպառնալիքի ներքո
«Այս ողջ ժամանակահատվածում որևէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել Բաքվում պահվող հայերին ու օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ միակ կառույցը, որի գործունությունն արդեն Բաքվում հայտնվել է սպառնալիքների ներքո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է։
Կոմիտեի աշխատակիցները վեց շաբաթը մեկ պարբերականությամբ այցելում ենք գերիներին, սակայն այդ ժամկետները հաճախ փոփոխվում են նախատոնական օրերին, միջոցառումների կազմակերպման շրջանակում։
«Ադրբեջանը մշտապես օգտագործում է այդ գործոններն ու հետաձգում պլանավորված այցելութունները։ Կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրում են պայմանները, սակայն գրանցված խնդիրները հրապարակայնացման ենթակա չեն, միայն հատվածական տեղեկություն է, որ կարող է հասանելի լինեն ընտանիքի անդամներին։ արձանագրված խնդիրները կոնֆիդենցալ ձևով փոխանցում են Ադրբեջանի իշխանություններին՝ ակնկալիքով, որ դրանք լուծում կստանան։ Այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան, ավելին, ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնություններին, հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, ավելին որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսևորումների խստացում»,-նշեց իրավապաշտպանը։
Նա պնդեց, հայերն Ադրբեջանի բանտերում պահվում են անմարդկային պայմաններում ու ենթարկվում են այնպիսի ճնշումների, որոնք որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ ու պատճառված ցավի չափը հաշվի առնելով։
Իրավապաշտպանն ընդգծեց, որևէ անկախ միջազգային փաստաբան նույնպես հնարավորություն չի ունեցել տեսակցել հայ գերիներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 12:20
Очевидно, что мы вступаем в непростой этап с разными возможными сценариями, и особенно важно зафиксировать исходные условия на данном этапе, пишет соучредитель Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-21 12:15
Россия готова всячески содействовать обеспечению защиты, суверенитета и территориальной целостности Армении. Об этом заявил глава МИД России Сергей Лавров на встрече с армянским коллегой в Ереване в расширенном составе.
-
2025-05-21 12:14
Землетрясение произошло в Турции, толчки ощущались в Стамбуле, сообщило РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-05-21 12:12
Армения ориентируется на долгосрочное и взаимовыгодное партнерство с Россией по всем направлениям. Об этом заявил в Ереване глава МИД Армении Арарат Мирзоян на встрече с российским коллегой Сергеем Лавровым в расширенном составе.