Последние новости

«ՈՉ ԴՐԱԽՏ» ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել 4-5 տարի: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Ակնկալվում է, որ հունիսին ԵՄ-ն Հայաստանին կներկայացնի գործողությունների ծրագիրը։ Դրանից հետո երկիրը պետք է կատարի մի շարք պարտավորություններ և ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ձեռք բերված առաջընթացի մասին:

«Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը»,- պարզաբանեց Դավթյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախեվառաջ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու և ինչ իրավունքով ինչ-որ մեկը պիտի ընդհանրապես «փոխի երկրի բնակչության մտածելակերպը»։ Է՛լ ավելի քիչ է հստակությունը, թե ինչպես է գործնականում իրականացվելու այդ առաջադրանքը: Եվ առավելևս հասկանալի չէ, թե կոնկրետ ինչով պետք է փոխարինել ներկայիս մտածելակերպն ու «միգրացիոն վարքը»։ Եթե նրանով, որ Հայաստանի քաղաքացիները դադարեն ցանկանալ արտագաղթել ԵՄ երկրներ, ապա այդ դեպքում Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման գաղափարն ամբողջությամբ կորցնում է հանրային այն մասնակի աջակցությունը, որ ունի այսօր։ Ավելին, վիզային ռեժիմի ազատականացումն էլ կտրուկ կզրկվի իր գրավչությունից։ Քանզի հայ բնակչության այն հատվածը, որի բաղձալի երազանքը եվրոպական «դրախտ» մտնելու պարզեցված ռեժիմն է, հիմնականում երազում է հաստատվել այդ «դրախտում», այլ ոչ թե տեսնել այն ու վերադառնալ։ Նրանք, ում հետաքրքիր է պարզապես նայել Եվրոպային զբոսաշրջիկի աչքերով, հիմա էլ անում են դա առանց վիզայի ազատականացման։

Իրավիճակն արտառոց է նրանով, որ վիզային ռեժիմի այդ ազատականացումը չի նշանակում, այսպես կոչված՝ «անվիզա» ռեժիմի տրամադրում։ Խոսքը եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի ընթացակարգի պարզեցման մասին է։ Եվ նույնիսկ դրան առաջարկվում է սպասել մոտավորապես 4 տարի։

Եվ այստեղ ի հայտ են գալիս մի ամբողջ շարք հարցեր։ Նախ, փաստ չէ, թե 4 տարի անց ԵՄ-ն գոյություն կունենա ներկայիս «դրախտային» տեսքով։ Ինչպես հայտնի է, Եվրամիությունն արդեն հիմա ամենայն լրջությամբ պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական դիմակայությանն առաջիկա տարիներին։ Աննախադեպ կերպով ավելանում են Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը, իսկ նրանց բնակչությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի։ Եթե ենթադրենք, որ այդ եվրաիրարանցումն իրական հիմքեր ունի, ապա այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիների համար կազատականացվի վիզային ռեժիմը, «եվրադրախտը» կարող է վերածված լինել «եվրադժոխքի»։ Կրկնում եմ, դատելով նրանից, թե ինչպես են այսօր եվրոպական էլիտաները պատրաստվում և բնակչությանը նախապատրաստում ռուսական հավանական ագրեսիային, Եվրոպայի հեռանկարը միանգամայն «դժոխային» է պատկերանում։

ԱՍԵՆՔ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱ ԿՅԱՆՔԸ ԱՌՆՎԱԶՆ «ՈՉ ԴՐԱԽՏԱՅԻՆ» ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՅԼԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ։ ԱՄՆ նախագահի առևտրատնտեսական նախաձեռնությունը, աշխարհի գրեթե բոլոր երկրների և, մասնավորապես, ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը տնտեսական ահռելի ցնցումներով է սպառնում եվրոպական տնտեսություններին: Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ Թրամփի որոշումը էական հարված կհասցնի եվրոպական միասնությանը: Արդեն այսօր ամբողջ 70 երկրներ, այդ թվում՝ եվրոպական, հայտարարել են մաքսատուրքերի թեմայով ԱՄՆ-ի հետ անհապաղ բանակցություններ սկսելու ցանկության մասին։ Թեև ԵՄ-ն պատրաստվում է պատասխան քայլերով արձագանքել Թրամփի որոշմանը, այդուհանդերձ ակնհայտ է, որ Եվրամիության առանձին երկրներ ձգտում են կարգավորել խնդիրը, այսպես ասած, յուրաքանչյուրն իր համար՝ Վաշինգտոնի հետ առանձին երկխոսության ճանապարհով: Իսկ դա խաթարում է ԵՄ դիրքորոշման միասնականությունն այս հարցում և առհասարակ հարցականի տակ է դնում միության գոյությունը տեսանելի հեռանկարում։ Չմոռանանք, որ իրականում ԵՄ-ն տնտեսական միավորում է։

Եվրամիության գոյությանը սպառնացող լրջագույն վտանգների այս խորապատկերին պարզապես ծիծաղելի է թվում Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ։ Նամանավանդ որ վիզային ռեժիմի ազատականացմանը հարկ կլինի սպասել մինչև 2030 թվական, երբ ԵՄ-ն կարող է և գոյություն չունենալ ներկայիս տեսքով։ Չենք խոսում արդեն այն մասին, որ հանուն այդ չափազանց մշուշոտ հեռանկարի Հայաստանի բնակչությունը, հավանաբար, պիտի փոխի իր մտածելակերպը, որպեսզի հայտնվի... «ոչ դրախտում»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ