Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ստամբուլում
Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև բանակցություններն անցել են դրական մթնոլորտում և հնարավորություն են տվել առաջընթաց գրանցել երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման խնդրի լուծման գործում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան, Ստամբուլում ամերիկացի դիվանագետների հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։
«Երկկողմ փորձագիտական խորհրդակցությունների վերջին փուլը հնարավորություն ընձեռեց առաջ շարժվել երկու երկրների նախագահների առաջադրած այս խնդրի լուծման գործում»,-շեշտել է Դարչիևը։
Նա հավելել է, որ կողմերը նոտաներ են փոխանակել՝ արձանագրելով Ռուսաստան Դաշնության և Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների համար անարգել բանկային և ֆինանսական ծառայությունների փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր, ներառյալ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության ներդրումները:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հյուրընկալող երկրում դիվանագետների տեղաշարժը հեշտացնելու, ինչպես նաև նրանց մուտքի արտոնագրերի մշակման հետագա միջոցառումների մասին»,- նշել է դեսպանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.