Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատը»
Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հարցաքննվել են մի քանի հայ գերիներ։ Նրանց մեջ հիշատակվում են Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի անունները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Փաշայանն իբր Աղդամը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, ինչպես նաև հայտնել է սակրավորների կողմից մարտական դիրքերի ականապատման մասին: Դավիթ Ալլահվերդյանին վերագրվում են խոսքեր Լեռնային Ղարաբաղում նրա պաշտոնական գործունեության մասին, իսկ Լևոն Բալայանն իբր պատմել է, որ ծնվել է Բաքվում 1978 թվականին և 44-օրյա պատերազմում կռվել է Ադրբեջանի դեմ:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.